ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական С-400 համակարգերի գնման պատճառով |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի գնման պատճառով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը:

Վերջինս նշել է, որ ռուսական համակարգերի գնման անթույլատրելիության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կհիշեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ Էրդողանը հաջորդ շաբաթ այցով ժամանի Վաշինգտոն:

«Եթե Թուրքիան չազատվի С-400-ներից, հավանական է, որ պատժամիջոցներն անցնեն Կոնգրեսում, և Թուրքիան կզգա այդ պատժամիջոցների հետևանքները: Մենք դա պարզ հայտնել ենք Էրդողանին: ՆԱՏՕ-ում տեղ չկա С-400-ների համար: Նախագահ Թրամփը դա կհայտնի Էրդողանին, երբ նա այստեղ գա»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան:

x