16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել |armtimes.com|

armtimes.com։ Վերջին 16 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ կայացրած իր վճիռներում վերջինիս պարտավորեցրել է ընդհանուր առմամբ 295․5 մլն թուրքական լիրայի փոխհատուցում վճարել, դա հավասար է ավելի քան 51․2 մլն դոլարի:

Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։

Նախարարությունը մանրամասնել է, որ Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացված ընդհանուր առմամբ 110․000 հայց կա, որոնցից 3․128-ի դեպքում ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել։ Այդ որոշումներից 2․840-ը կայացվել է վերջին 16 տարվա ընթացքում։

Թուրքիայի դեմ ներկայացված հայցերում հիմնականում երկրին մեղադրում են արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր ու հավաքներ կազմակերպելու, ապրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի ոտնահարումների մեջ։

x