Հունգարիայի վարչապետը չի բացառել Եվրամիության պառակտումը |news.am|

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, որ Եվրամիությունը կարող է պառակտվել, եթե Արեւմտյան Եվրոպայի երկրները շարունակեն մյուս երկրների վզին փաթաթել միգրացիայի խրախուսման քաղաքականությունը՝ հայտնում է Life-ը։

«Եթե դուք ստիպեք մեզ ընդունել միգրացիայի մասին ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը կամ Եվրոպական հանձնաժողովի որոշումը, որն ուղղված է արեւմտյան քաղաքականության ընդունման հարցում մեզ զիջումներ հարկադրելուն, պառակտումը չի կարելի բացառել»,- հայտարարել է Օրբանը։ 

Նա նշել է, որ Եվրոպան կարող է ապրել որպես «ազատ երկրների ակումբ», եթե Արեւելյան Եվրոպային «իսլամիզացիա չպարտադրեն»։

news.am

x