Մեզ վրա ենք վերցրել այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը. Կարապետյանը` Ամուլսարի թեմայով հանդիպումների մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը խոսել է այն մասին, թե վերջերս ինչ քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով.

«Մենք պարբերաբար, մի խումբ պատգամավորներով, ում հետաքրքրում է այդ հարց, հանդիպում ենք թե´ կառավարության հետ, բնապահպանական կազմակերպությունների, համայքների բնակիչների հետ: Մենք տեսնում ենք, որ հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, և պետք է մարդիկ իրար ավելի շատ լսեն և ավելի լավ հասկական դիրքորոշումները:

Հիմա մենք մեզ վրա վերցրել ենք այդ հաղորդակցությունը ստեղծելու գործառույթը: Փորձում ենք հանդիպումներ կազմակերպել, կառավարության պլանները հասկանալ, մարդկանց դիրքորոշումը հասկանալ և գնալ իրավական ճանապարհով»,- ասել է Կարապետյանը:

x