Դատարաններ շրջափակելը շատ ավելի լավ է, քան «Չերյեմուխա» կրակելը․ Սեդա Սաֆարյան |factor.am|

factor.am: «Դուք նախորդ դատական նիստին թույլ տվեցիք, որ Ալումյանը դատարանները շրջափակելը համարի սարսափազդու մի դեպք։ Ես ուզում եմ ասել հետևյալը, այն ինչը ժողովուրդն արել է դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյեմուխա» կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր դնելն ու զոհեր ունենալը»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Նրա այս հայտարարությանը դատարանի դահլիճում գտնվող Քոչարյանի ընդդիմախոսները արձագանքեցին ծափահարություններով։ Նա առարկեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդության դեմ։

 

 

 

 

x