Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին:

Աղբյուրի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Թուրքիայում Տրանսանատոլիական գազատարի` «TANAP»-ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը:

«TANAP»-ը մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է: Նոյեմբերի 30-ին ծրագրում ենք պաշտոնական արարողություն կազմակերպել: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը»,-ասել է Ֆաթիհ Դյոնմեզը:

Նշվում է, որ գազատարի տարողունակությունը առնվազն լինելու է 16 մլրդ մ3, որից 10 մլրդ ուղղվելու է Եվրոպա, իսկ 6 մլրդ` Թուրքիայի արևմտյան շրջաններ:

Հետագայում սպասվում է, որ այդ գազատարի տարողուանկությունը կլինի 24մ3, իսկ ավելի ուշ կհասնի 31մ3-ի:

 

x