Սարհատ Պետրոսյանի հայտարարություններից հետո նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com։ Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի՝ ոստիկանությունում տված պարզաբանման հիման վրա նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (բացակայում է հանցագործության դեպքը):

Նոյեմբերի 22-ին Սարհատ Պետրոսյանը Ոստիկանությունում պարզաբանում էր տվել: Նա ոստիկանություն էր հրավիրվել ՀՀ փոխվարչապետի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի մասին իր այն հայտարարությունների համար, թե Էլոյանը ներգրավված է «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ:

Պետրոսյանն այս հայտարարությունները արել էր «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ: Նա ներկայացրել էր, որ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x