«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են անում. փակել են գործարանի ճանապարհը եւ ուզում են հանդիպել Ծառուկյանին |news.am|

news.am: Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում. նրանց օրեր առաջ հայտնել էին, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու:

Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Այսօր առավոտյան աշխատակիցները հանդիպել են տնօրենի հետ: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը:

Այս պահին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել:
«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հանդիպում կայան Գագիկ Ծառուկյանի հետ:

x