Մարգարիտ Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահի հրամանագրով Մարգարիտ Ազարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը․ Մարգարիտ Ազարյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական», - ասված է նախագահի հրամանագրում:

Մարգարիտ Ազարյանը ավելի վաղ ազատվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

x