«Արարատցեմենտի» հետ կապված խնդիրները գործատուի ու աշխատողների խնդիրն է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված խնդիրներին:

«Օրենսդրական նախաձեռնություն ենք իրականացրել, որ մեր տեղական արտադրողին պաշտպանենք, բայց մյուս կողմից էլ կարծում ենք, որ այդ թեման դարձավ մեծ քննարկման առարկա: Մեզ մեղադրում են էս մեկը էն մեկին էսքան տվեց, էն մեկն էն մյուսից, սա վերցրեց և այլն»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ խորհուրդ էր տվել, որ այս դիսկուրսից դուրս գալ:

«Այն տրամադրությունը, որ կառավարությունը պետք է մեկից մի բան վերցնի մյուսին տա, ասեմ՝ կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, զարտուղի աջակիցների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը, մենք մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու»,- շեշտեց նա:

Փաշինյանի խոսքով՝ ինչ վերաբերում է «Արարատցեմենտին», ապա դա գործատուի ու աշխատողների խնդիրն է:

x