Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր |armenpress.am|

armenpress.am:  Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրեւ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարեւորությունը»,– գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:

x