Քոչարյանի կալանքի հիմքերը հայտնի են. «Նա կարող է թաքնվել» |panarmenian.am|

panarmenian.net: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է միջոց կալանքի հիմքերը:

Ըստ դատախազ Պետրոսյանի, վարույթն իրականացնող մարմինը կարող է օբյեկտիվ ենթադրություն ունենալ, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի։ Իսկ կալանքը կանխում է նրա փախուստի ռիսկը՝ հնարավորություն չտալով դուրս գալ երկրից:

Նա նշել է, որ դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և այլոց հարցաքննության արձանագրությունները:

«Դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը», - ասել է նա:

Պետրոսյանը վկայակոչել է 2008 թվականի Քոչարյանի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:
«Քրեական գործով թաքնվելու ռիսկերի հետ կապված մենք վկայակոչում ենք քրեական գործում առկա տեղեկությունները, մասնավորապես՝ մեղադրյալի հիմնական գործունեության վայրը հանդիսանում է Հայաստանից դուրս:

Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներում անդրադարձել է անձի սոցիալական կապերին, դիրքին, նրա ֆինանսական միջոցներին և դրանք իրենց ամբողջության մեջ գնահատելով թե թաքնվելու, թե խոչընդոտելու ռիսկերն ավելի քան բարձրանում են: Վերլուծելով էլեկտորնային սահմանյաին համակարգում նրա սահմանահատումների տվյալները, մեր ենթադրությունը ողջամիտ համարելու հիմքեր է տալիս։

Մեղադրանքի կողմի ապացույցների և հարցաքնված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու ռիսկը բավականին բարձր է։ Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորումը, այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձնաց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը», - ասել է Պետրոսյանը:

x