Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ա.Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինի, փոխնախագահ Ս.Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լ. Կալաշնիկովի միջև:

Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում»:


x