Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը՝ քրեական և քաղաքացիական գործերի վերաբացման մասին հարցին

«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների շրջանակում Infocom—ի ընթերցողներից մեկի հարցին այն մասին, թե, արդյոք քրեական և քաղաքացիական գործերի վերաբացումներ լինելու են, թե՞ ոչ, արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանեց․

«Դրանք հստակ դատավարական ընթացակարգերով են իրականացվում և այս առումով անցումային արդարադատությունը էքստրա գործիքներ չունի։ Այսինքն՝ վաղեմության ժամկետներ, հետադարձության կանոններ, դրանք բոլորը իրավական մեխանիզմներ են, որոնք հաղթահարելու անցումային և քաղաքական գործիքներ չկա անցումային արդարադատության միջազգային չափանիշների մեջ»։

x