Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ բանակցային հեռանկարները |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է Interfax.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու բանակցությունների հեռանկարները:

x