Ազգային ժողովը քննարկում է ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Առաջադրված է 5 թեկնածու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ-ի անդամների պաշտոններում առաջարկել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով, Տիգրան Մարկոսյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով, Դավիթ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ 1 տարի ժամկետով, Արեն Դանիելյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով և Վահե Չիբուխչյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով:

Թեկնածուները հերթականությամբ հանդես են գալիս ելույթներով, պատասխանում պատգամավորների հարցերին:

Ազգային ժողովն ապրիլի 22-ին Գեղամ Գևորգյանին ընտրել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ:

x