Այգեվան համայնքի բնակիչները պահանջում են փոխհատուցում կարկուտից վնասված բերքի համար |tert.am|

tert.am։ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: Այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից Բենիամին Բիսլամյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում մարզպետի հետ: Խնդիրը նրանում է, որ կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:

«Կարկուտը շատ վնասներ է տվել, վնասվել են թե՛ մրգերը, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասի չափը 80 տոկոս է կազմում: Կոնկրետ մենք 15 տոննա ծիրան ունեինք, որից 2 տոննան էինք ընդամենը հավաքել: Հիմա կարկուտից 2 տոննան թափվել է, մնացածը վնասված է ու նեխելու է թափվի»,- վստահեցրեց Բիսլամյանը:

Առավոտյան ժամը իննից բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ հանդիպման է եկել մարզպետարանի ներկայացուցիչը:



x