Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիի ցույցերը հեղաշրջման փորձ է անվանել |news.am|

news.am: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հունիսի 20-21-ը Թբիլիսիում խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցած ցույցերը հեղաշրջման փորձ են եղել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Այդ փորձի իրականացման առաջին փուլում խորհրդարանի շենքը գրոհի է ենթարկվել: Դրան խոչընդոտել են իրավապահ մարմինները»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ քննությունը կշարունակվի Վրաստանի ՔՕ 225 (զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 315 (դավադրություն կամ ապստամբություն՝ երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխման նպատակով) հոդվածներով:

x