Լեհաստանը մինչև 26 տարեկաններին ազատում է եկամտահարկից

Լեհաստանի սեյմը՝ պառլամենտի ստորին պալատը, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել իշխող պահպանողական կուսակցության մի նախագծի, ըստ որի՝ մինչև 26 տարեկան աշխատողները ազատվում են եկամտահարկից։

Օրինագծի նպատակն է կանխել երիտասարդների արտագաղթը դեպի ԵՄ այլ երկրներ։ Ըստ օրինագծի՝ 18 տոկոս եկամտահարկից ազատվում են մինչև 26 տարեկան այն աշխատող երիտասարդները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 22,500 ԱՄՆ դոլարը (85,500 զլոտ)։

 

x