Թուրքիայում Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում շուրջ 200 զինծառայող է ձերբակալվել |tert.am|

tert.am։ Ստամբուլում Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի զինուժի 176 զինծառայող, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները տարբեր ռազմական կառույցների աշխատակիցներ են և սերտ կապերի մեջ են եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող շարժման հետ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շարժման աջակիցների ձերբակալության գործողությունն իրականացվել է Ռազմածովային ուժերում, ինչպես նաև երկրի առափնյա անվտանգության պահպանության ծառայությունում:

Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, Ֆեթուլլահ Գյուլենի «FETO» շարժման դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել էր թուրքական բանակի 137 զինծառայող:

Զինծառայողների ձերբակալման գործողություններն իրականացվել են թուրքական Իզմիր, Կոնիա և Քոջաելի նահանգներում:

Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում վերջին անգամ ձերբակալվել էին երկրի արտաքին գործերի նախարարության 249 աշխատակիցներ:

x