Վեթինգի օրենսդրությունը կմշակվի հոկտեմբերից, կիրականացվի 1 տարում |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականներին ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները:

Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ՝ 2019-ի հոկտեմբեր-2020-ի հոկտեմբեր, և երկարաժամկետ՝ 2020-ի հոկտեմբեր-2023 դեկտեմբեր:

Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման (վեթինգ) անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը։

Երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը և ներդրումը 2019-2023-ին, այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը և արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը և այլն:

x