ՀՀ ՆԳՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ |armenpress.am|
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: ՄԻՊ-ը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։ [ՄԻՊ գրասենյակ]
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների։ Նրանք պաստառներ են փակցնում ԱԺ դարպասին՝ վանկարկելով «Երկրի տեր, բռունցքդ վեր, բռունցքդ վեր», «Տավուշը իմ տունն է, հաջորդը քո տունն է» եւ ԱԺ-ից պահանջելով անվստահություն հայտնել գործող կառավարությանը։
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ «Իսպիրյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ |factor.am|
17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ [ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն] |hetq.am|
Ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում:
ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։ Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը): [ՀՀ ԱԳՆ]
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին՝ նշելով․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», - ասել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ |azatutyun.am|
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ |armenpress.am|
Այսօր 00:07Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել |factor.am|
23:03 - 26 ապրիլի, 2024Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին
21:50 - 26 ապրիլի, 2024«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների
21:40 - 26 ապրիլի, 2024Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ
21:29 - 26 ապրիլի, 2024Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է |factor.am|
21:24 - 26 ապրիլի, 2024Կիրանցում իրավիճակը լարված է․ բողոքի ակցիա անողների մոտ է գնացել մարզպետը
20:49 - 26 ապրիլի, 2024Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
20:47 - 26 ապրիլի, 2024Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է |armenpress.am|
20:43 - 26 ապրիլի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
20:36 - 26 ապրիլի, 2024Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ |armenpress.am|
Այսօր 00:07Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել |factor.am|
23:03 - 26 ապրիլի, 2024Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին
21:50 - 26 ապրիլի, 2024«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ հաջակցություն տավուշցիների
21:40 - 26 ապրիլի, 2024Կիրանցում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ
21:29 - 26 ապրիլի, 2024Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է |factor.am|
21:24 - 26 ապրիլի, 2024Կիրանցում իրավիճակը լարված է․ բողոքի ակցիա անողների մոտ է գնացել մարզպետը
20:49 - 26 ապրիլի, 2024Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
20:47 - 26 ապրիլի, 2024Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է |armenpress.am|
20:43 - 26 ապրիլի, 2024Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
20:36 - 26 ապրիլի, 2024