ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։
Դատախազությունը՝
- օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
- հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
- դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
- պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
- բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
- հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։