«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած կուսակցության անդրանիկ համագումարով:
Այն հանդես է գալիս որպես աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն, իր պաշտպանության օբյեկտ հռչակելով «ազգային և ավանդական արժեքների պահպանումը, մեծ նշանակություն տալով՝ ընտանիքին, եկեղեցուն և պետականությանը»: Կուսակցությունը պարբերաբար համագործակցել է իշխանությունների հետ, երբեմն նաև ընդդիմության հետ։