Ոստիկանության Նոր Նորքի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ [ՔԿ խոսնակ]
«3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»,- ասվում է հայտարարությունում։
«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք», գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։ Ինֆոքոմի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս պահին մեկնաբանել չի կարող, դեպքի հանգամանքները ճշտվում են։
Շերեմետևոյում չվերթներից մեկի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա։ Այս մասին RT-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ինքնաթիռ է ժամանել ոստիկանությունը:«Շերեմետևո» օդանավակայանից Սպուտնիկ Արմենիային հայտնեցին, որ հետաձգվել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ |armeniasputnik.am|
Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք: Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը երեք տասնյակից ավելին է։ Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին։ [Մարտական եղբայրություն]
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, հայտնեցին ՆԳՆ-ից։ |armeniasputnik.am|
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը․ «Միակ պետության ղեկավարը, որի խելքը հերիքել է ահաբեկչության մեջ Ռուսաստանին մեղադրելու, Զելենսկին է։ Որովհետև գողի գլխին գլխարկը վառվում է։ Ոչ մի անեծք չէր կարող ոչնչացնել նրան այնքան զորեղ, որքան իր սեփական ինքնախոստովանական հայտարարությունը:Երբեք մի մոռացեք։ Հանուն նրանց, ովքեր երեկ տուն չեն վերադարձել, հանուն բոլորի, ովքեր գտնվում են առաջին գծում, հանուն «Հրեշտակների ծառուղու»։ Մի՛ մոռացեք»։ |news.am|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և այլք փորձում են «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչության պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, և կիրառվող մեթոդները միշտ նույնական են: Ըստ Զելենսկու՝ այս ահաբեկչության մեջ ուկրաինական հետքեր տեսնելու փորձն իր համար կանխատեսելի է եղել: |1lurer.am|
Ձերբակալվել են «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը և այլ անդամներ, կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։ Որպես բերման ենթարկելու հիմնավորում բերվում է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը, հայտնում են Միությունից։ Հիշեցնենք՝ երեկ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ այսօր մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։
Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին
20:25 - 24 մարտի, 2024Զինված քաղաքացին քիչ առաջ վնասազերծվել է և տեղափոխվել բաժին |news.am|
19:24 - 24 մարտի, 2024Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ ռումբ չի հայտնաբերվել |factor.am|
19:04 - 24 մարտի, 2024Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
18:33 - 24 մարտի, 2024ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցած դեպքից
18:24 - 24 մարտի, 2024Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել
18:08 - 24 մարտի, 2024Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա. թռիչքը հետաձգվել է |armeniasputnik.am|
16:38 - 24 մարտի, 2024Առաջիկա երկու օրը՝ կարճատև անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:59 - 24 մարտի, 2024«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի |azatutyun.am|
15:52 - 24 մարտի, 2024Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան |armenpress.am|
15:47 - 24 մարտի, 2024Քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ-ն անդրադարձել է Նոր Նորքի բաժնի միջադեպին
20:25 - 24 մարտի, 2024Զինված քաղաքացին քիչ առաջ վնասազերծվել է և տեղափոխվել բաժին |news.am|
19:24 - 24 մարտի, 2024Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ ռումբ չի հայտնաբերվել |factor.am|
19:04 - 24 մարտի, 2024Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը
18:33 - 24 մարտի, 2024ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցած դեպքից
18:24 - 24 մարտի, 2024Ոստիկանության Նոր Նորքի բաժնի բակում պայթյուն է տեղի ունեցել
18:08 - 24 մարտի, 2024Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա. թռիչքը հետաձգվել է |armeniasputnik.am|
16:38 - 24 մարտի, 2024Առաջիկա երկու օրը՝ կարճատև անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:59 - 24 մարտի, 2024«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի |azatutyun.am|
15:52 - 24 մարտի, 2024Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան |armenpress.am|
15:47 - 24 մարտի, 2024