Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը: «Ընտրված է հայտարարվում «Գործողության և համերաշխության կուսակցության» առաջադրած թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում հավաքել է ամենաշատ ձայները՝ 930139 քվե»,- ասված է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանի հայտարարության մեջ: |1lurer.am|
ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուների 90 տոկոսը մանդատ է ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում․ «Մենք չենք իջեցրել մեր նշաձողը կամ զիջել մեր արժեքները: Խոստումներ չենք ընդունել, փոխարենը պատասխանատվություն ենք պահանջել։ Թեկնածուներին ընտրելիս կազմակերպությունը հաշվի է առել Արցախի հարցով, հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ նրանց դիրքորոշումները», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյան։ |azatutyun.am|
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:35-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։ Նա դատակոչված է որպես վկա։
Ժողովրդավարական ուժերի պլատֆորմի համաժողովն ամփոփել է Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթը հայաստանի իշխանություններինն է, որ պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։ Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։
Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Երևան քաղաքի 280 փողոցների նորոգման համար 2024-ին 6 միլիարդ դրամ է ծախսվել։ Չնայած դրան` դիտարկումները ցույց են տալիս, որ փողոցներում շարունակ նոր փոսեր են առաջանում։ Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը կապալառուների կատարած աշխատանքի որակից գոհ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը փողոցների թույլ հիմքերն են և վատ կոմունիկացիաները (կոյուղու և ջրի խողովակներ)։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: [ՀՀ կառավարություն]
Թրամփն ու Բայդենը կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին |shantnews.am|
21:12 - 09 նոյեմբերի, 2024Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը նախագահի ընտրությունում |1lurer.am|
20:03 - 09 նոյեմբերի, 2024Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |tert.am|
19:27 - 09 նոյեմբերի, 2024Մեծ սկանդալ Բաքվում COP29-ի մեկնարկից առաջ |hetq.am|
19:09 - 09 նոյեմբերի, 2024Արման Ավանեսյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19:00 - 09 նոյեմբերի, 2024Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է ընթանում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ |1lurer.am|
18:36 - 09 նոյեմբերի, 2024Քարաթափում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհին․ փրկարարներն իրականացրել են մաքրման աշխատանքներ
18:00 - 09 նոյեմբերի, 2024Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը |tert.am|
17:41 - 09 նոյեմբերի, 2024Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17:33 - 09 նոյեմբերի, 2024Մեկ ամիս անց Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կրկին կբացվեն. Մակրոն |1lurer.am|
17:03 - 09 նոյեմբերի, 2024Թրամփն ու Բայդենը կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին |shantnews.am|

17:03 - 09 նոյեմբերի, 2024