44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վարդգես Սարգսյանի նախագահությամբ։ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանի՝ սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը։ Նա դատակոչված է որպես վկա։
Ժողովրդավարական ուժերի պլատֆորմի համաժողովն ամփոփել է Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթը հայաստանի իշխանություններինն է, որ պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։ Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։
Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
Երևան քաղաքի 280 փողոցների նորոգման համար 2024-ին 6 միլիարդ դրամ է ծախսվել։ Չնայած դրան` դիտարկումները ցույց են տալիս, որ փողոցներում շարունակ նոր փոսեր են առաջանում։ Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը կապալառուների կատարած աշխատանքի որակից գոհ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը փողոցների թույլ հիմքերն են և վատ կոմունիկացիաները (կոյուղու և ջրի խողովակներ)։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: [ՀՀ կառավարություն]
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ: [ՀՀ կառավարություն]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆեյսբուքյան էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։ |armenpress.am|
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց՝ իշխանությունն անցնցում, խաղաղ կփոխանցի նոյեմբերի 5-ին նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ «Մենք ընդունում ենք ընտրությունը, որն արել է երկիրը։ Ես բազմիցս եմ ասել՝ չի կարելի սիրել երկիրդ միայն այն ժամանակ, երբ դու հաղթած ես։ Ես նաև հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջ տալ ամերիկյան ընտրական համակարգի ազնվության մասին հարցերին։ Այն ազնիվ է, արդար և թափանցիկ»,- հայտարարեց ԱՄՆ 46-րդ նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: [ՀՀ կառավարություն]
Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ
22:53 - 08 նոյեմբերի, 2024Քննարկվել են համահայկական բժշկական կոնգրեսի առջև դրված խնդիրները
22:26 - 08 նոյեմբերի, 2024Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
22:05 - 08 նոյեմբերի, 2024Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքի կենտրոնին |armenpress.am|
22:04 - 08 նոյեմբերի, 2024Գևորգ Պապոյանը 3 օրով կգործուղվի Գերմանիա
21:38 - 08 նոյեմբերի, 2024Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրներն են քննարկել |factor.am|
21:14 - 08 նոյեմբերի, 2024Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին
20:41 - 08 նոյեմբերի, 2024Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, հազարավոր մարդիկ տարհանվել են |armenpress.am|
20:30 - 08 նոյեմբերի, 2024Եվրաքվեի շտաբը հայտարարություն է ընդունել
20:11 - 08 նոյեմբերի, 2024ՆԳ նախարարը Համայնքային և Քրեական ոստիկանությունների ստորաբաժանումների անձնակազմի հետ հանդիպմանը կարևորել է ոստիկանության մյուս ծառայությունների հետ համագործակցությունը
19:55 - 08 նոյեմբերի, 2024Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ

19:55 - 08 նոյեմբերի, 2024