ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։ [ՀՀ ԱԳՆ]
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից։ «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտնել է, որ իրենք հրաժարվում են որևէ կերպ համագործակցել ընտրությունները կեղծող և երկրում ՌԴ շահերն արտահայտող ռեժիմի հետ։ «Դեռևս ընտրությունների օրը պարզ էր, որ այս ընտրությունները չեն արտացոլում Վրաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անունից հայտարարել ենք, որ չենք ճանաչում այս ընտրությունների լեգիտիմությունը և հրաժարվում ենք պատգամավորական մանդատներից»,- նշել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան։ |factor.am|
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ [Փաստաբան Սերգեյ Հարությունյան]
Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:
Հաագայի դատարանը մերժեց ( Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում։ Ավելի Հայաստանը նախաձեռնել էր վարույթ ընդդեմ Ադրբեջանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ»։
ՔՊ-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։ Նախագծով ՀՀ խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար, իսկ ՀՀ կառավարությանը՝ ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ ՀՀ կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։ |azatutyun.am|
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, այժմ չեմ ցանկանում թվերի մասին խոսել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել: [Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով]
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP29-ին Ադրբեջանում չեն տեսնում»։ «Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար», - ասել է պաշտոնյան լրագրողների հետ զրույցում։ |1lurer.am|
Իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ [Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյան]
Դմիտրի Պեսկովը հերքում է Թրամփի և Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի մասին լուրը։ |ria.ru| |tert.am|
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին
22:42 - 12 նոյեմբերի, 2024Ալիևը հայտարարել է, թե COP29-ը բոյկոտելու ջանքերը ձախողվել են |factor.am|
22:01 - 12 նոյեմբերի, 2024Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին |armenpress.am|
21:55 - 12 նոյեմբերի, 2024Հայաստանի ԱԳ նախարարը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
21:01 - 12 նոյեմբերի, 2024Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը |1lurer.am|
20:55 - 12 նոյեմբերի, 2024Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից |factor.am|
20:11 - 12 նոյեմբերի, 2024Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց
20:03 - 12 նոյեմբերի, 2024Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա վճիռը
19:58 - 12 նոյեմբերի, 2024Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում
19:52 - 12 նոյեմբերի, 2024Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
19:51 - 12 նոյեմբերի, 2024Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին
22:42 - 12 նոյեմբերի, 2024Ալիևը հայտարարել է, թե COP29-ը բոյկոտելու ջանքերը ձախողվել են |factor.am|
22:01 - 12 նոյեմբերի, 2024Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին |armenpress.am|
21:55 - 12 նոյեմբերի, 2024Հայաստանի ԱԳ նախարարը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
21:01 - 12 նոյեմբերի, 2024Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը |1lurer.am|
20:55 - 12 նոյեմբերի, 2024Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից |factor.am|
20:11 - 12 նոյեմբերի, 2024Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց
20:03 - 12 նոյեմբերի, 2024Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա վճիռը
19:58 - 12 նոյեմբերի, 2024Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում
19:52 - 12 նոյեմբերի, 2024Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
19:51 - 12 նոյեմբերի, 2024