ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։ Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
Վերջին ամիսներին Դատական դեպարտամենտը գրություններ է ուղարկել ՀՀ դատարանների նախագահներին՝ խնդրելով տրամադրել դատավորների վարույթում եղած այն գործերի ցանկը, որոնց քննության տեւողությունը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ուղենիշային ժամկետները. առանձնակի բարդության քրեական գործերի քննության առավելագույն ժամկետը 24 ամիս է, առանձնակի բարդության վարչական գործերինը՝ 18 ամիս, քաղաքացիական գործերինը՝ 13-18 ամիս։ «Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ է հայտնվել դատարանների նախագահներից մեկին ուղղված գրությունը, որում նկարագրված է վերոնշյալ պահանջը։
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն։ Սակայն, նման տեղեկություն էլ ինձ հայտնի չէ»,- ասաց Միրզոյանը։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը COP29-ի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Միշուստինը Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ բարեմաղթանքները, ինչպես նաև շնորհավորել ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։ Ալիևն իր հերթին բարեմաղթանքներ և ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահին։ |factor.am|
Այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է: Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ։ Նրանք, որոնք կասեն, թե իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել: Գուցե ընդհակառակը՝ փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ–ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ 2023 թվականի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանը սառեցրել է իր մասնակցությունը բոլոր եռակողմ աշխատանքային խմբերում և ձևաչափերում։ «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք փորձում էին միջնորդի դեր ստանձնել, նոր բան չառաջարկեցին, այլ ընդամենը վերարտադրեցին ռուսականը՝ միաժամանակ աղավաղելով դրանց էությունը՝ հույս ունենալով իրենց վերագրել խաղաղ գործընթացը։ Մինչդեռ իրական նպատակն ակնհայտ է՝ նրանք ցանկանում են վերահսկել տարածաշրջանը, Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, միաժամանակ նաև Իրանին դուրս մղել, Թուրքիային»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը «թքած ունի» Հարավային Կովկասի ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վրա։ |azatutyun.am| |azatutyun.am|
Փաշինյանը ԱԺ-ում հայտնեց Կազանում տեղի ունեցած «կարևորագույն իրադարձության մասին», ինչը, նրա խոսքով, «շատ նման է նրան, որ տարածաշրջանային կոմինիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը, կարող է փոխադարձ և լիարժեքորեն ընդունելի լինել»։ «Մենք այս առաջարկը արդեն նաև գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»։ Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մնացած 2 [չհամաձայնեցված] հոդվածների վերաբերյալ ՀՀ առաջարկները։
Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Եկել եմ այն որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի։ Կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»։ Փաշինյանը նշեց, որ 5000 մեքենայի քվոտա կտրամադրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են նաև ծառայություններ․ «Հակառակ դեպքում մենք էլեկտրամոբիլներ կունենանք, դրանց սպասարկող ենթակառուցվածքներ չենք ունենա»,- հայտնեց Փաշինյանը։ |civilnet.am|
Հոկտեմբերին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից
22:01 - 13 նոյեմբերի, 2024Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը
21:27 - 13 նոյեմբերի, 2024ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
20:53 - 13 նոյեմբերի, 2024Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին
20:52 - 13 նոյեմբերի, 2024Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին. ՊՆ
20:50 - 13 նոյեմբերի, 2024Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. Ժաննա Անդրեասյան
20:26 - 13 նոյեմբերի, 2024Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու |civilnet.am|
19:58 - 13 նոյեմբերի, 2024Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
19:44 - 13 նոյեմբերի, 2024Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ |armenpress.am|
19:39 - 13 նոյեմբերի, 2024Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ
19:25 - 13 նոյեմբերի, 2024Հոկտեմբերին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից
22:01 - 13 նոյեմբերի, 2024Բայդենն ընդունել է Թրամփին Սպիտակ տանը
21:27 - 13 նոյեմբերի, 2024ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
20:53 - 13 նոյեմբերի, 2024Ոստիկանները 3-րդ անգամ է՝ չեն ապահովում մայոր Հայկազ Գրիգորյանի մասնակցությունը իր գործով նիստին
20:52 - 13 նոյեմբերի, 2024Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին. ՊՆ
20:50 - 13 նոյեմբերի, 2024Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. Ժաննա Անդրեասյան
20:26 - 13 նոյեմբերի, 2024Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու |civilnet.am|
19:58 - 13 նոյեմբերի, 2024Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում
19:44 - 13 նոյեմբերի, 2024Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ |armenpress.am|
19:39 - 13 նոյեմբերի, 2024Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՄԻՊ-ը հանդիպել է Սյունիքի մարզպետի հետ
19:25 - 13 նոյեմբերի, 2024