Ազգային ժողովի «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կազմակերպած էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ |hetq.am|
Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ |hetq.am|
ՀՀ ոստիկանապետի հրամանով պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրեպետյանը։ Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։ |1lurer.am|
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
«Դիմադրություն» շարժման հավաքն ՀՀ ԱԱԾ շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց։ Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 24-ին Ֆրանսիայի հրապարակում։ |news.am|
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակվեց եւ ավարտվեց մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարի՝ Իշխան Վահանյանի գործով ապացույցների հետազոտումը։ Նիստի ժամանակ Վահանյանն ասաց, որ վիրավորվելուց հետո սկզբում Ստեփանակերտի, ապա Խնձորեսկի հոսպիտալներում իրեն վիրահատել են, հետո ուղարկել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ եւս մեկ վիրահատություն է եղել։ Դատախազը, սակայն, ասաց, որ թե՛ Խնձորեսկի, թե՛ Զանգեզուրի հոսպիտալներում ընդամենը կատարվել են վիրակապություններ, այլ ոչ թե, ինչպես նշեց ամբաստանյալը, վիրահատություններ։ Դատարանը նկատեց, որ փաստաթղթերից մեկը վերնագրված է «Վիրահատության հիմնավորում»։ Բայց, ըստ դատախազի, այդ փաստաթղթի բովանդակության մեջ վիրահատության մասին ոչինչ նշված չէ։ Դատախազի ենթադրությամբ՝ դա, ըստ ամենայնի, ձեւաթղթի ձեւն է։
«Հայաստան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին. «Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Ակնկալում ենք հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, դիրքորոշում հայտնել՝ արդյո՞ք Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանում են ձեր աջակցությանը»:
«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունն առաջադրված մեղադրանքում, որը վերաբերում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։ Տղաներն արդարացվեցին հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։
ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
22:21 - 21 հունիսի, 2022ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ |1lurer.am|
20:59 - 21 հունիսի, 2022Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
20:40 - 21 հունիսի, 2022Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան
20:06 - 21 հունիսի, 2022Բաքուն ու Տաշքենդը կհամագործակցեն ռազմական ոլորտում |azatutyun.am|
19:34 - 21 հունիսի, 2022Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ. ՀՀ նախագահի ուղերձը զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ
19:12 - 21 հունիսի, 2022Գերմանական հաուբիցներն արդեն ճակատում են․ Ուկրաինայի պաշտպանության նախարար
19:04 - 21 հունիսի, 2022Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
18:56 - 21 հունիսի, 2022ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ
18:44 - 21 հունիսի, 2022Կասեցվել է Սևանի թերակղզում գործող հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը
18:40 - 21 հունիսի, 2022Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
22:21 - 21 հունիսի, 2022ԵՄ-ն կոնսենսուսի է հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում. Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ |1lurer.am|
20:59 - 21 հունիսի, 2022Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
20:40 - 21 հունիսի, 2022Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում հարուցվի․ Արամ Վարդևանյան
20:06 - 21 հունիսի, 2022Բաքուն ու Տաշքենդը կհամագործակցեն ռազմական ոլորտում |azatutyun.am|
19:34 - 21 հունիսի, 2022Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ. ՀՀ նախագահի ուղերձը զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ
19:12 - 21 հունիսի, 2022Գերմանական հաուբիցներն արդեն ճակատում են․ Ուկրաինայի պաշտպանության նախարար
19:04 - 21 հունիսի, 2022Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
18:56 - 21 հունիսի, 2022ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի Արին-Բերդի փողոցում պայթյունի պատճառները. հարուցվել է քրեական գործ
18:44 - 21 հունիսի, 2022Կասեցվել է Սևանի թերակղզում գործող հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը
18:40 - 21 հունիսի, 2022