Հանդիպում են ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները։ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: [ՀՀ ԱԳՆ]
Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբ Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո։ [Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նիստում]
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ԼՂ հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները՝ Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին, չափազանցված են։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում»։
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Հայտնաբերվել է 2 այրված դի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ [ԱԻՆ]
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախքան Հանրապետության հրապարակի զարդարման աշխատանքները սկսելը քննարկում են ունեցել ԿԳՄՍՆ գործընկերների հետ․ «Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Infocom-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ-Թուրքիա սահմանին Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները: Հունանյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր, և քննարկումները շարունակվելու են։
Խորհրդարանական նախաձեռնությամբ ընդունված այս բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ամբողջովին անկախ որոշում է՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի։ Նման հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երկրի Սենատի ու Ազգային ժողովի ընդունած բանաձևերին։
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՊՆ խոսնակ]
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել |armenpress.am|
21:54 - 01 դեկտեմբերի, 2022ԱԱ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն փլեյ-օֆֆում են, Բելգիան լքում է մրցաշարը |tert.am|
21:02 - 01 դեկտեմբերի, 2022Հայաստանն ու Հունգարիան կվերականգնեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները․ տեղի է ունեցել ԱԳ նախարարերի հանդիպումը
20:44 - 01 դեկտեմբերի, 2022Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով
20:43 - 01 դեկտեմբերի, 2022Պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար
20:05 - 01 դեկտեմբերի, 2022Վտանգը միշտ կա. Սուրեն Պապիկյանը՝ պատերազմի վերսկսման մասին |armenpress.am|
19:44 - 01 դեկտեմբերի, 2022Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանն առնչվող հարցեր
19:15 - 01 դեկտեմբերի, 2022Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները նպաստում են էսկալացիայի հավանականության բարձրացմանը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին
18:55 - 01 դեկտեմբերի, 2022Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները
18:45 - 01 դեկտեմբերի, 20222018-2022թթ.-ին Գավառի պետական համալսարանի 15 աշխատակիցներ, բացակայելով ՀՀ-ից, ստացել են ամբողջական աշխատավարձ. ՊՎԾ
17:52 - 01 դեկտեմբերի, 2022Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել |armenpress.am|

17:52 - 01 դեկտեմբերի, 2022