Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան] |armenpress.am|
ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը:Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: [ԱԳ նախարար Արարատ Միրզոյան] |armenpress.am|
Պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է։ [Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելու դեպքին]
Փաշինյանն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ փոխվարչապետերի հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը․ «Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ այս պատկերացումների արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Իհարկե, ավելորդ է ասել, որ երկաթուղին, ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում․ ցանկացած պահի, երբ այդ արձանագրումը թղթի վրա կանենք, պատրաստ ենք սկսել աշխատանքները»։
«5-րդ ալիք» ՀԸ-ն օրերս մի ռեպորտաժ է պատրաստել՝ «Որդեկորույս ծնողներին դատի է տվել Ոստիկանությունը» վերնագրով, որում երկու սխալ տեղեկություն է հնչել։ Մասնավորապես, 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունների առթիվ նշանակված ծառայողական քննությունը ոչ թե կարճվել է, ինչպես լրագրողն է ասում, այլ կասեցվել, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքում յուրաքանչյուր ծնող պետք է վճարի ոչ թե 3․400․000, այլ 50․000 ՀՀ դրամ։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման անցկացման համար։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մինչեւ տարեվերջ Փաշինյանի եւ Ալիեւի՝ Ռուսաստանում հնարավոր հանդիպման մասին] |news.am|
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր՝ նշելով, թե խաղաղապահները՝ հրամանատար Անդրեյ Վոլկովի գլխավորությամբ, թույլ չեն տալիս ադրբեջանական լրատվամիջոցներին լուսաբանել խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները։ Տեսանյութերից մեկում էլ ադրբեջանցի լրագրողը փորձում է ոտքով անցնել խաղաղապահների անցակետը և ներխուժել Արցախի տարածք՝ Ստեփանակերտի ուղղությամբ։ Խաղաղապահները ներգրավել են լրացուցիչ ուժեր և խոչընդոտել՝ փակելով ճանապարհը։
Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որովհետև, կրկնում եմ, դա ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասաց Սիմոնյանը։ |armenpress.am|
Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը։ Մտահոգիչ են Հայաստանի՝ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին։ [«Միասնական հայրեհնիք» կուսակցություն]
Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ
22:51 - 07 դեկտեմբերի, 2022Արցախի նախագահ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին |armenpress.am|
21:21 - 07 դեկտեմբերի, 2022Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել |armenpress.am|
20:53 - 07 դեկտեմբերի, 2022Մեր ակնկալիքներից է ֆիքսել, թե Հայաստանում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. Փաշինյան |1lurer.am|
19:22 - 07 դեկտեմբերի, 2022ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|
19:07 - 07 դեկտեմբերի, 2022Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
18:47 - 07 դեկտեմբերի, 2022Արմեն Գրիգորյանը Լին Թրեյսիին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար
18:17 - 07 դեկտեմբերի, 2022Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|
17:57 - 07 դեկտեմբերի, 2022Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան |armenpress.am|
17:42 - 07 դեկտեմբերի, 2022Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան |1lurer.am|
17:27 - 07 դեկտեմբերի, 2022Արցախում սննդային թունավորման ախտանշաններով բուժհաստատություններ են դիմել 19 անչափահասներ

17:27 - 07 դեկտեմբերի, 2022