Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ շտապօգնության մեքենան եկել է՝ վիրավորներին տանելու, սակայն Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, իր վերքը պոկելով, անձամբ է նստել մեքենան եւ հեռացել։ Դատարանում այսօր ասաց Սուսաննա Համբարձումյանը, որը նույն գումարտակի՝ այդ ժամանակ ժամկետային զինծառայող Էրիկ Մարտիրոսյանի տատն է։ «Իմ էրեխեն ասավ՝ տատ, [կամ] 6-ս պիտի ապրենք, [կամ] 6-ս պիտի մեռնենք»,– թոռան խոսքերը հիշելով՝ հուզված պատմեց Համբարձումյանը, ում թոռը ծառայակից 5 ընկերների հետ մնացել է շրջափակման մեջ եւ զոհվել։
Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Զրուցակիցները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է Ղ ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ [ՀՀ կառավարություն]
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի, ինչպես նաև միջազգային արդիական խնդիրների վրա։ [ՌԴ ԱԳՆ]
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել։
Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի և Իրանի դեսպանները։ Իրանի դեսպանությունը հայտնում է՝ քննարկվել են նաև տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ |armenpress.am|
ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան։ «Ցանկացած խաղաղապահ առաքելության վերաբերյալ որոշումները կայացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ն»,- ասել է նա։
Արժանապատվության շարժման անդամ Վահագն Մինասյանը Մաշտոցի պուրակում տեղադրեց հերթական վրանը, սակայն ոստիկանության ուժերը գործողությունից 5 րոպե անց նրան դարձյալ բերման ենթարկեցին։ Շարժման անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ վաղը գործողությունն իրականացվելու է ավելի շատ քաղաքացիների մասնակցությամբ, բայց արդեն խաղաղ դիմադրությամբ։
Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է համացանցում շրջանառվող լուրերը, թե փաստաթղթեր են այրվում։ «Առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից»:
Հավաքի մասնակիցներից մեկը ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է․ «Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի»։
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. փաստաբան
23:09 - 22 սեպտեմբերի, 2023Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է |1lurer.am|
23:05 - 22 սեպտեմբերի, 2023Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի և ՕԽ ուղեգրի համար |armenpress.am|
23:00 - 22 սեպտեմբերի, 2023«Սկոռին պիտի վիրավոր զինվորին տաներ, բայց Վահանյանն իր վերքը պոկել է, նստել, փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ
22:56 - 22 սեպտեմբերի, 2023Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը
22:47 - 22 սեպտեմբերի, 2023Հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով
22:39 - 22 սեպտեմբերի, 2023Դատարանը որոշեց Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորել
22:33 - 22 սեպտեմբերի, 2023Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները |armenpress.am|
22:25 - 22 սեպտեմբերի, 2023Խաղաղապահները Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով մարդասիրական պաշարներ են հասցրել Արցախ
22:12 - 22 սեպտեմբերի, 2023ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկել հնարավոր է միայն ԱԽ որոշմամբ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ
21:48 - 22 սեպտեմբերի, 2023Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. փաստաբան

21:48 - 22 սեպտեմբերի, 2023