Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են: [ՀՀ ԱԳՆ]
2020թ.-ից սկսած Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանությունից Հայաստանի ԱԳ նախարարության միջոցով արդարադատության նախարարություն ստացվել է 200 իրավական օգնության հարցում (2023թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ): Ամենաշատ հարցումները ստացվել են 2022թ․-ին: Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական օգնությունն իրականացվում է միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա: 2020-2023թթ. Հայաստանը ոչ մի դեպքով չի դիմել Թուրքիայի Հանրապետությանը՝ իրավական օգնության խնդրանքով: Թեև Ադրբեջանը ևս ստորագրել է այդ կոնվենցիաները, սակայն նշված ժամանակահատվածում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրավական օգնության հարցումներ միմյանց չեն ուղարկել: |hetq.am|
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՀՀ ՆԳՆ]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի բանակցությունների օրակարգում են Գազայի կարգավորումը, տարածաշրջանային խնդիրները, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ հարաբերությունները՝ մասնավորապես Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը։ |azatutyun.am|
Իրանում գրանցված պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 103-ի։ Տեղեկությունը հայտնում է Irna-ն։Պայթյուններից տուժել է 140 մարդ։
Իրանի Քերման քաղաքում՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են հնչել։ Ըստ Մեհր լրատվական գործակալության՝ առնվազն 20 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նահանգային որոշ պաշտոնյաներ միջադեպը որակել են որպես ահաբեկչություն: Ըստ տեղեկությունների՝ պայթել են ռումբեր պարունակող երկու պայուսակներ։
Բաքվում հուսով են, որ մոտ ապագայում Երևանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլ կլինի. հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ «Բանակցությունների հիմնական ուղին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է», - ասել է Ամիրբեկովը՝ նշելով, որ բացի հիմնական ուղուց, կան ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև սահմանազատում՝ հետագա սահմանագծմամբ։ |armeniansputnik.am|
ՀԱՊԿ հայկական զորախումբը հսկում էր քաղաքային ջրանցքը և «Ակսայ»-ը. ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ անդրադառնալով 2022թ․ իրադարձություններին։ «ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը [Ղազախստանում] չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները: . Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Տոկաևը։ |news.am|
Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի դեմ անօդաչուի գրոհի հետեւանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին տեղեկացրել է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությանը։ Պաղեստինի Կարմիր մահիկը եւս տեղեկացրել է, որ Խան Յունիսի (Գազայի հատված) կենտրոնակայանի դեմ իսրայելական բանակի հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ տեղահանված պաղեստինցի։ |news.am|
Հանրապետության տարածքում հունվարի 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Երևանում հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին
22:02 - 03 հունվարի, 2024Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ․ ՀՀ ԱԳՆ
21:33 - 03 հունվարի, 2024Գազայի հատվածում զոհերի թիվը անցել է 22 հազարից |1lurer.am|
21:19 - 03 հունվարի, 2024Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին
20:45 - 03 հունվարի, 2024Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան |hetq.am|
20:09 - 03 հունվարի, 2024Փաշինյանն այցելել է Տաշիր, ծանոթացել բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին
18:49 - 03 հունվարի, 2024Էլինա Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
18:47 - 03 հունվարի, 2024Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
18:46 - 03 հունվարի, 2024Բլինքենը հունվարի 6-ին կայցելի Թուրքիա |azatutyun.am|
18:38 - 03 հունվարի, 2024ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրել են մի շարք խնդիրներ
18:36 - 03 հունվարի, 2024Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

18:36 - 03 հունվարի, 2024