Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Քսավիե Յակովելլին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր: [ՀՀ ԱԺ]
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ [Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
ԵՄ-ն որոշել է Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը երկարաձգել երկու տարով։ [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել] |armenpress.am|
Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ [ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյան]
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: «Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։ Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սամվել Բալասանյանի ընտանիքին առնչվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված անձինք ազատ են արձակվել։ «Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է։ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը՝ 70 միլիոն դրամ գրավի հետ համակցությամբ, Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի նկատմամբ՝ տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի հետ համակցությամբ։ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին միայն, որ վարույթի շրջանակում եղել են ձերբակալվածներ, կան մեղադրյալներ, մանրամասները կհաղորդվեն պաշտոնանական հաղորդագրությամբ։
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր, Խաչատրյանը պատասխանել է․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: |armlur.am|
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։ Իրանի նախագահը նշել է՝ աջակցում են բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։ Նա ընդգծել է՝ Իրանի կարծիքով չպետք է անտեսել որևէ երկրի ինքնիշխանություն՝ հավելելով, որ օտարերկրացիների ներկայությունը ձեռնտու չէ այս տարածաշրջանի երկրներին․ «Համատեղ աշխատելով՝ տարածաշրջանի պետությունները կարող են լուծել իրենց հարցերը»։ Պեզեշքիանը ողջունել է նաև Ադրբեջանի հետ երկաթուղային և մայրուղային երթուղիների ստեղծումը։ Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։ |tert.am|
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Ղազախստանի նախագահի 2024թ. ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները և ընդգծել այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկան: Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Ղազախստան, որը մեկնարկում է այսօր: [ՀՀ կառավարություն]
«Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել. 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից։ «Այսօր՝ ժամը 9:36-ին, հաղորդում է ստացվել, որ Այվազովսկու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ դիմել է հիվանդանոց բուժզննության»,- նշել են ՆԳՆ-ից:
Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին․ Քսավիե Յակովելլին՝ Ալեն Սիմոնյանին
22:46 - 14 հոկտեմբերի, 2024ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես հեռանալ Լիբանանից |armenpress.am|
22:24 - 14 հոկտեմբերի, 2024Նոյեմբերի 1-ից MAN-ի, ZhongTong-ի և GazelCity-ի վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
22:13 - 14 հոկտեմբերի, 2024Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո
22:07 - 14 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն երկու տարով կերկարաձգի Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը |armenpress.am|
21:17 - 14 հոկտեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը
21:12 - 14 հոկտեմբերի, 2024Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ
20:40 - 14 հոկտեմբերի, 2024Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ. Իրանի խորհրդարանի ղեկավարն՝ Ադրբեջանի գործընկերոջը |tert.am|
20:20 - 14 հոկտեմբերի, 2024Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամրջի մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
20:09 - 14 հոկտեմբերի, 2024Խորհրդարանում կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը. որոշումը «Հայաստան» խմբակցությանն է
20:04 - 14 հոկտեմբերի, 2024Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին․ Քսավիե Յակովելլին՝ Ալեն Սիմոնյանին
22:46 - 14 հոկտեմբերի, 2024ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես հեռանալ Լիբանանից |armenpress.am|
22:24 - 14 հոկտեմբերի, 2024Նոյեմբերի 1-ից MAN-ի, ZhongTong-ի և GazelCity-ի վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
22:13 - 14 հոկտեմբերի, 2024Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո
22:07 - 14 հոկտեմբերի, 2024ԵՄ-ն երկու տարով կերկարաձգի Ուկրաինայում իր ռազմական առաքելության մանդատը |armenpress.am|
21:17 - 14 հոկտեմբերի, 2024Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը
21:12 - 14 հոկտեմբերի, 2024Ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականները նվաճել են 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ
20:40 - 14 հոկտեմբերի, 2024Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ. Իրանի խորհրդարանի ղեկավարն՝ Ադրբեջանի գործընկերոջը |tert.am|
20:20 - 14 հոկտեմբերի, 2024Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամրջի մի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար
20:09 - 14 հոկտեմբերի, 2024Խորհրդարանում կքննարկվի «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը. որոշումը «Հայաստան» խմբակցությանն է
20:04 - 14 հոկտեմբերի, 2024