SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ։ Այն մեկնարկային հարթակ հետ բերելու համար օգտագործվել է «մեխանիկական ձեռքեր», որոնք անվանում են «chopsticks»։ Այս նորամուծությունը կարող է թույլ տալ, որպեսզի տիեզերանավը նորից օգտագործվի: Starship-ը երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռն է: SpaceX-ը և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկը հույս ունեն, որ այն մի օր մարդկանց կտեղափոխի Լուսին և Մարս:
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չի հայտնել։ «Ազատության» տեղեկություններով՝ երեկ ձերբակալվածներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգականը՝ քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել, և ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ևս մեկ անձ կա ձերբակալված։ Նրա անունը չի հաղորդվում։ Երկու օր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։ «Ազատության» փոխանցմամբ՝ նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի գրավի դիմաց։ |azatutyun.am|
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: [ՀՀ ՊՆ]
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի իրականացվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը։ «Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից [...] Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։ |tert.am|
Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: Ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել: |armenpress.am|
«Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար». Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ։ «Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։ Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք: Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը», - նշված է Երևանի քաղաքապետի ուղերձում։
Այս տարվա հունվարից Հայաստանում ամբողջապես սկսեց գործել ֆունցկիոնալության գնահատման նոր համակարգը, որը եկավ փոխարինելու հաշմանդամության կարգի տրամադրման համակարգին։ Ըստ դրա՝ եթե նախկինում անձի հաշմանդամության կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա e-disability.am հարթակը ինքնաշխատ եղանակով որոշվում է ֆունկցիոնալությանսահմանափակման աստիճանը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը դժգոհությունների, մինչեւ անգամ՝ դատական վեճի առիթ է դարձել․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատարանում վիճարկում է համակարգի օրինականությունը։ ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու իրենց վերաբերյալ կայացվեց այս կամ այն որոշումը, որովհետեւ այդ հաշվարկի բանաձեւը Սոցհարցերի նախարարությունը գաղտնի է պահում։
«ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ». Այս մասին հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:«Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Դա այդպես չէ: Ապացուցվել է բազմիցս, որ դա այսպես չէ», - հայտարարել է Ռուբինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ: Նա նաև նշել է, որ կարևոր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև: |tert.am|
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այլ երկրների նկատառումներին, նշել է, որ Իրանն ու Վրաստանն աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, իսկ Թուրքիայի դիրքորոշումների հետ նախագիծը կարող է համադրվել: Խոսելով Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ իր տպավորություններից՝ Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ն կարող է ունենալ մտահոգություն․ «Այդ ամբողջ հոսքերի՝ այս տարածքով անցնելը նրա համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա»: Անդրադառնալով արևմտյան որոշ երկրների մոտեցումներին՝ Փաշինյանն ասել է, որ արևմտյան գործընկերները չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: |armenpress.am|
Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի հինգին ներկայացրեց դիմակայունության և աճի ծրագիրը վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում, սա միայն 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում: «Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասել նա:|tert.am|
Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի մրցաշարի
20:00 - 13 հոկտեմբերի, 2024SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ
17:50 - 13 հոկտեմբերի, 2024Բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ. ՆԳՆ ՓԾ
16:58 - 13 հոկտեմբերի, 2024Ռուբեն Սիմոնյանը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը
16:11 - 13 հոկտեմբերի, 2024Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ |azatutyun.am|
15:26 - 13 հոկտեմբերի, 2024Երևանում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:51 - 13 հոկտեմբերի, 2024Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ընթանում է քննություն
14:16 - 13 հոկտեմբերի, 2024Լիտվայում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|
11:56 - 13 հոկտեմբերի, 2024Գնվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան |tert.am|
11:43 - 13 հոկտեմբերի, 2024Զուրաբիշվիլին պատրաստվում է ընտրություններին միայնակ ներկայացնել տեխնիկական կառավարությունը |azatutyun.am|
11:29 - 13 հոկտեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի մրցաշարի
20:00 - 13 հոկտեմբերի, 2024SpaceX-ը տիեզերք է արձակել Starship տիեզերանավը, որը հաջողությամբ վայրէջք է կատարել սկզբնական կետ
17:50 - 13 հոկտեմբերի, 2024Բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ. ՆԳՆ ՓԾ
16:58 - 13 հոկտեմբերի, 2024Ռուբեն Սիմոնյանը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը
16:11 - 13 հոկտեմբերի, 2024Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ |azatutyun.am|
15:26 - 13 հոկտեմբերի, 2024Երևանում հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
14:51 - 13 հոկտեմբերի, 2024Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ընթանում է քննություն
14:16 - 13 հոկտեմբերի, 2024Լիտվայում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները |armenpress.am|
11:56 - 13 հոկտեմբերի, 2024Գնվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան |tert.am|
11:43 - 13 հոկտեմբերի, 2024Զուրաբիշվիլին պատրաստվում է ընտրություններին միայնակ ներկայացնել տեխնիկական կառավարությունը |azatutyun.am|
11:29 - 13 հոկտեմբերի, 2024