Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել:

[ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |arm.sputniknews.ru|

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել: [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |arm.sputniknews.ru|

Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում: Մասնավորապես, Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: [Երևանի քաղաքապետարան]

Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը:  [ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան]|armenpress.am|

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:  Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ռուսական կողմը ևս հաստատել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ավելի վաղ իրանական կողմն էլ հաղորդել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մասնակցության մասին։|factor.am|

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ «Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է Ֆիդանը: |tert.am|

 ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել։ Նա նշել է, որ հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր հարաբերությունները կայուն զարգացման միտում ունեն: Նրա խոսքով՝ հարաբերությունները այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը։ Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը: [ՀՀ ԱԽ]

 Թեհրանում քննարկվել են Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղին կառուցելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու հարցերը։ Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռովշան Ռուստամովը, որը Թեհրանում բանակցել է Իրանի երկաթուղային ադմինիստրացիայի ղեկավար Ջաբար Ալի Սարդրուդի հետ։ |azatutyun.am|

Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև, և կասեցվել է կիբերանվտանգության նոր ծրագիրը: Այս մասին «Интерпрессньюс»-ին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են վրացական կառավարության այս տարվա գործողությունների պատճառով»: |azatutyun.am|

 Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

 Սիմոնյանն ու Քուրթուլմուշը քննարկել են Հարավային Կովկասում ու տարածաշրջանում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը հայտնել է, որ Քուրթուլմուշին է ներկայացրել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում շարունակել իրենց շփումները։

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր

Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր

22:44 - 15 հոկտեմբերի, 2024
Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով

Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով

22:30 - 15 հոկտեմբերի, 2024
Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել

Գնել Սանոսյանը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Ստամբուլում հանդիպում են ունեցել

21:50 - 15 հոկտեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկայևը ներկա են գտնվել Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի բացմանը

21:25 - 15 հոկտեմբերի, 2024
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին

21:14 - 15 հոկտեմբերի, 2024
Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել
 |shantnews.am|

Լիբանանում 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 41 մարդ է զոհվել |shantnews.am|

21:12 - 15 հոկտեմբերի, 2024
Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ մամուլի խոսնակ
 |arm.sputniknews.ru|

Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ մամուլի խոսնակ |arm.sputniknews.ru|

20:21 - 15 հոկտեմբերի, 2024
Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

20:12 - 15 հոկտեմբերի, 2024
Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

Նիդերլանդների դեսպանը ԲՏԱ նախարարին է ներկայացրել փոխգործակցության հնարավոր ուղղությունները

19:47 - 15 հոկտեմբերի, 2024
Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Գնել Սանոսյան

Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները. Գնել Սանոսյան

19:20 - 15 հոկտեմբերի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժինն է

Գիտություն անտեսանելիի մասին. լաբորատորիայից ներս Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժինն է

- Հասեք Արենի ու զանգեք, տեղը կբացատրենք,- լսվում է հեռախոսից։ Մեքենան ընթանում է Վայոց ձորի ճանապարհներով։ Գործընկերս՝ Սարգիս Խարազյանը, երաժշտության ընտրությունն այս անգամ ինձ է վստահել։ Սովորության համաձայն՝ երկար ճանապարհը մեր սիրելի երգերը լսելով ու երգելով ենք անցնում։ - Հասանք Արենի։ - Ուղիղ գնացեք, հետո թեքվեք ձախ ու մեզ կտեսնեք։ Մի քանի րոպե անց մեր մեքենան միանում է մյուսներին, և բոլորս միասին ձախակողմյան նեղ ճանապարհով ընթանում ենք վեր։ Ամայի ճանապարհի վերջում մեր առջև ձգվում է խաղողի այգին։ Մեքենաները կանգնում են․ ծանր սարքավորումները բեռնախցիկներից դուրս են բերվում, բոլորս «զինվում ենք» գլխարկներով։ Եվ չնայած հուլիսի կիզիչ արևը հեշտ օր չի խոստանում, ամենքն անցնում են գործի։   Գետնի վրա և օդում Զգուշորեն քայլում եմ խաղողի վազերի շարքերով ու մոտենում Շուշանիկ Ասմարյանին։ Շուշանիկը ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հեազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն)՝ գիտության գծով փոխտնօրենն է, ինչպես նաև Կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման բաժնի ղեկավարը:  Շուշանիկ Ասմարյանը Նրա կողքին կանգնած է Անահիտ Խլղաթյանը։ Անահիտն ԱՏՀ և հեռազննման բաժնին միացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորելու տարիներին։ Այժմ նա արդեն ասպիրանտ է և այստեղ` խաղողի այգիներում, փորձում է գործընկերների հետ ստանալ իր ասպիրանտական թեզի գլխավոր հարցի պատասխանը․ հնարավո՞ր է մի օր միայն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատկերների վերլուծությամբ կանխատեսել խաղողի այգիներում բերքատվության մակարդակը։ Անահիտ Խլղաթյանը ԱՏՀ և հեռազննման բաժինը Էկոկենտրոնում ստեղծվել է տարիներ առաջ։ Շուշանիկ Ասմարյանը, որը Կենտրոնում է դեռ ուսանողական տարիներից, հիշում է՝ մի օր արտասահմանից ուղարկված գիտահանրամատչելի ամսագրերից մեկը ձեռքին իր աշխատասենյակ մտավ Էկոկենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանը։ Ամսագրում գրված էր աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ու հեռազննման մասին, որոնք 2000-ականների սկզբին նորարարական ուղղություններ էին։ Արմեն Սաղաթելյանը հարցրեց, թե արդյո՞ք Շուշանիկը չէր ցանկանա սկսել Հայաստանում այդ հեռանկարային ուղղություններով հետազոտություններ իրականացնել։ Գաղափարը Շուշանիկին հետաքրքրեց։ Այդ ժամանակ Էկոկենտրոնում գործում էր Թեմատիկ քարտեզագրման լաբորատորիա, որի հիման վրա էլ 2011-ին ստեղծվեց ԱՏՀ և հեռազննման բաժինը։ Բաժինը միավորում է ոչ միայն աշխարհագրագետների ու երկրաբանների, այլ նաև ինֆորմատիկների ու տվյալագետների։ ԱՏՀ և հեռազննման բաժնի թիմը - 235 ու 9,- հայտարարում է Անահիտը խաղողի տերևներում քլորոֆիլի քանակությունը հատուկ սարքով չափելուց հետո։ Շուշանիկը նրա փոխանցած տվյալներն անցկացնում է դաշտային գրանցամատյանում։ Ապա միասին քայլում են առաջ՝ հաշվելով վազերը։ Մի քանի վազ անցնելուց հետո նորից են կանգնում, չափում ու այդպես հերթով անցնում շարքերով։ Հեռվում՝ Շուշանիկն ու Անահիտը Մինչ Շուշանիկն ու Անահիտը տերևների քլորոֆիլն են չափում, Անդրեյ Մեդվեդևը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին։  «Հայաստանն աշխարհագրագետների համար դրախտ է։ Դուք կարող եք կիսաանապատային գոտուց դեպի ալպյան մարգագետիններ տեղափոխվել 30 րոպեում»,- ասում է Անդրեյը, որը երկար տարիներ համագործակցել է Էկոկենտրոնի գիտնականների հետ, իսկ ԱՏՀ և հեռազննման բաժնին միացել է 2022-ին և ղեկավարում է բաժնի «Գերբարձր լուծաչափի հեռազննման» գիտական խումբը։ Անդրեյ Մեդվեդևը Մինչ գիտնականները զբաղված են դաշտային աշխատանքներով, ժամանակն է ավելի մանրամասն խոսելու այն մասին, թե ինչ են հեռազննումն ու աշխարհագրական տեղեկատվական համակարգերը։  Իսկ հետո կվերադառնանք խաղողի այգիներ՝ իմանալու, թե ինչ հետազոտություններ են իրականացվում այստեղ, և որոնք են ակնկալվող արդյունքները։   Ի՞նչ կարող են պատմել գույները, որոնք մենք չենք տեսնում Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը մեր շուրջը տարածվող աշխարհն է՝ լճերը, այգիները, օդը, հողը, անտառները․․․ Աշխարհագրագետները դիտարկում են այդ աշխարհը, չափումներ են անում, նմուշներ վերցնում ու դրանք լաբորատորիայում հետազոտում։ Բայց սրանք դասական, ավանդական մեթոդներ են։ Օբյեկտների մասին կարևոր տեղեկություններ հնարավոր է ստանալ նաև հեռազննման միջոցով։ «Հեռազննումը շրջակա միջավայրի, մեզ շրջապատող իրականության մեջ առկա օբյեկտների, երևույթների ուսումնասիրությունն է առանց դրանց հետ անմիջական ֆիզիկական կոնտակտի մեջ մտնելու»,- ասում է Շուշանիկը։ Գիտնականները դաշտային աշխատանք են կատարում Հեռազննումն իրականացվում է տիեզերքից՝ արբանյակային պատկերներով, օդից՝ ԱԹՍ-ներով արված գերբարձր լուծաչափի պատկերներով, ինչպես նաև օբյեկտներից շատ փոքր հեռավորության վրա՝ շարժական սպեկտրոռադիոմետրերով։ Ե՛վ արբանյակները, և՛ ԱԹՍ-ները, և՛ սպեկտրոռադիոմետրերը այս կամ այն կերպ գրանցում են, թե ինչպես են տարբեր օբյեկտներ՝ ջուրը, հողը կամ բույսերը, անդրադարձնում արեգակնային ճառագայթումը։  Արեգակնային ճառագայթումը տարբեր երկարության և հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների փունջ է՝ կարճ, բայց բարձր հաճախականության ալիքներից մինչև երկար և ցածր հաճախականության ռադիոալիքներ։ Մեզ շրջապատող օբյեկտները` քարերը, հողը կամ բույսերը, կլանում են արեգակնային ճառագայթումն ու անդրադարձնում ալիքի միայն որոշակի տիրույթներում, որոնք էլ պայմանավորում են այդ օբյեկտների գույնը։ Տերևն, օրինակ, կանաչ ենք տեսնում, քանի որ այն ճառագայթումն անդրադարձնում է էլեկտրամագնիսական սպեկտրի կանաչ տիրույթում։ Էլեկտրամագնիսական սպեկտրի հաճախությունների միայն մի փոքր մասն է տեսանելի մեր աչքին՝ մանուշակագույնից մինչև կապույտ․ այնպիսի գույները, ինչպիսիք են ինֆրակարմիրը կամ ուլտրամանուշակագույնը, մեզ համար անտեսանելի են։ Սակայն դա չի նշանակում, որ մեզ շրջապատող օբյեկտներն արեգակնային ճառագայթումը չեն անդրադարձնում գունային այդ տիրույթներում։ Այսպիսով, հեռազննում իրականացնող սարքերի առանձնահատկությունն այն է, որ դրանց միջոցով ստացվում են ինչպես օպտիկական պատկերներ, որոնք մարդու աչքին տեսանելի տիրույթներում են, այնպես էլ բազմասպեկտրալ կամ հիպերսպեկտրալ պատկերներ, որոնք տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես են օբյեկտներն անդրադարձնում արեգակնային ճառագայթումը էլեկտրամագնիսական սպեկտրի՝ մարդու աչքին անտեսանելի տիրույթներում (օրինակ՝ ուլտրամանուշակագույն, մոտ կամ հեռու ինֆրակարմիր և այլն)։ Խաղողի այգին՝ նկարված ԱԹՍ-ով Շուշանիկը բացատրում է՝ այն, թե ինչպես են տարբեր օբյեկտներ կլանում ու անդրադարձնում արեգակնային ճառագայթումը, խիստ կապված է դրանց վիճակի հետ՝ խոնավություն, քիմիական կազմ և այլն։ Առողջ բույսն ու հիվանդ բույսն, օրինակ, տարբեր կերպ են անդրադարձնում ճառագայթումը, հետևաբար, ունենալով նրանց անդրադարձման սպեկտրալ պատկերը, կարելի է պատկերացում կազմել այդ օբյեկտների վիճակի մասին։ Գոյություն ունեն սպեկտրալ հայտանիշների բանկեր, որոնք պարունակում են տվյալներ, թե տարբեր օբյեկտներ անդրադարձման ինչպիսի վարք են դրսևորում։ ԱՏՀ և հեռազննման բաժնի «Տվյալագիտության և մեքենայական ուսուցման» խմբի գիտնականները վերլուծում են հեռազննմամբ ստացված տվյալները՝ դրանք համեմատելով սպեկտրալ հայտանիշների բանկերի տվյալների հետ և արձանագրելով այդ տվյալներից շեղումները։ Շարժական սպեկտրոռադիոմետրից ստացված սպեկտրալ հայտանիշների կորը (նկարը՝ Էկոկենտրոնի) Հեռազննումն, այսպիսով, մեթոդ է, որը հնարավորություն է տալիս տիեզերքից, օդից կամ ոչ մեծ հեռավորությունից ուսումնասիրելու օբյեկտները և դրանց վիճակի մասին պատկերացում կազմելու՝ հիմնվելով այն տվյալների վրա, թե ինչպես են դրանք անդրադարձնում արեգակնային ճառագայթումը։ Իսկ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը կամ ԱՏՀ-ն (Geographic Information System/GIS) այն գործիքակազմի (սարքեր, ծրագրեր) ամբողջությունն է, որը հնարավորություն է տալիս հավաքագրելու, վերլուծելու և վիզուալացնելու տարածական տեղեկությունները։ ԱԹՍ-ն պատրաստվում է թռիչքի Հեռազննումը՝ որպես շրջակա միջավայրի ուսումնասիրության տեխնոլոգիա, և ԱՏՀ-ն՝ որպես վիզուալիզացման գործիքակազմ, օգնում են աշխարհագրագետներին, շրջակա միջավայրի հետազոտողներին ավելի մանրամասն հետազոտություններ իրականացնելու։ Շուշանիկը, սակայն, շեշտում է, որ ԱՏՀ-ն ու հեռազննումը չեն փոխարինում դասական, ավանդական հետազոտական մեթոդներին․ նա դրանք բնութագրում է որպես «հետախուզական» մեթոդներ, որոնք գալիս են լրացնելու հետազոտությանը՝ խնայելով ռեսուրսներ։ «Եթե հեռազննման արդյունքում ստացված և վերծանված տվյալները չեն ստուգաչափվում դաշտային պայմաններում իրականացված հետազոտություններով, այսինքն՝ դաշտում հավաքագրված և լաբորատոր փորձաքննություն անցած տվյալներով, անիմաստ է խոսել արդյունքների մասին։ Հեռազննումը չի գալիս փոխարինելու ավանդական մեթոդներին, դրանք գալիս են միասին աշխատելու»,- ասում է նա։ ԱԹՍ թռիչքը կառավարվում է վահանակից Սա հրաշալի երևում է Սևանա լճի կանաչելու խնդրի ուսումնասիրության օրինակով։ Շուշանիկը նշում է՝ իրենք հետազոտություն են իրականացրել և մշակել են Սևանի ուսումնասիրության  մեթոդ, որն առաջարկում է ավանդական մեթոդներով մոնիտորինգ և նմուշառում կատարելուց առաջ նախ հեռազննում իրականացնել։ Գիտնականի խոսքով այս մեթոդը հնարավորություն է տալիս հասկանալու՝ լճի որ հատվածների վրա կենտրոնանալ ավադական մեթոդներով ուսումնասիրության փուլում, ինչն էլ  իր հերթին ժամանակ ու ֆինանսական միջոցներ է խնայում։ Հետազոտության արդյունքներն արդեն տպագրվել են Remote Sensing գիտական ամսագրում։   Դեպի խաղողի այգիներ Երկու տարի առաջ ԱՏՀ և հեռազննման բաժնի գիտնականները հետազոտական նոր ծրագիր սկսեցին։ Ինչպե՞ս տնտեսվարողների հետ խոսակցությունը նրանց բերեց խաղողի այգիներ, ինչպե՞ս են իրականացվում օդային լուսանկարահանումն ու սպեկտրոռադիոմետրիան, ինչո՞ւ է քլորոֆիլը բույսերի համար այդքան կարևոր, և ինչպե՞ս մեքենայական ուսուցման մոդելները կարող են միայն ԱԹՍ լուսանկարների հիման վրա խաղողի տերևներում քլորոֆիլի պարունակությունը կանխատեսել․ այս մասին մեզ կպատմեն հենց իրենք՝ գիտնականները։ Գիտնականները պատմում եմ խաղողի այգիներում իրականացվող աշխատանքների մասին Թեմայի վերաբերյալ գիտական առաջին հոդվածը, որտեղ ներկայացված են 2022-ի դաշտային աշխատանքների հիման վրա ստացված մեքենայական ուսուցման մոդելները, արդեն ուղարկվել է միջազգային տպագրության և գրախոսության փուլում է։ Քլորոֆիլի պարունակության կանխատեսումը առաջին քայլն է․ հետագա տարիներին դրան հաջորդելու են խաղողի այգիների բերքատվությունը կանխատեսող մոդելների ստացման աշխատանքները։ ԱՏՀ և հեռազննման բաժինն այնուհետև նախատեսում է այս մեթոդն ադապտացնել լանդշաֆտային այլ գոտիների խաղողի այգիներում։ ԱՏՀ և հեռազննման բաժինը ևս մի ծրագիր ունի, որն իրականացնում է Անդրեյի ղեկավարած «Գերբարձր լուծաչափի հեռազննման» գիտական խումբը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի համար սպեկտրալ հայտանիշների բանկ ստեղծել։ Շուշանիկը բացատրում է, որ սպեկտրալ հայտանիշների բանկերը ստեղծված են կոնկրետ տարածաշրջանների՝ օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համար, մինչդեռ օբյեկտներն աշխարհագրական տարբեր լայնություններում սպեկտրալ անդրադարձման իրենց առանձնահատկություններն ունեն, ինչը պայմանավորված է Արեգակի դիրքով և այլ գործոններով։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն կա տվյալներ հավաքելու և նման բանկ ստեղծելու նաև Հայաստանի համար։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ ***  Արդեն երեկո է․ ԱԹՍ-ների թռիչքի աղմուկը դադարում է, սարքավորումները հավաքվում են ու տեղավորվում բեռնախցիկներում։ Չնայած հոգնածությանը, գիտնականները գոհ են․ և՛ քլորոֆիլի չափումները, և՛ հեռազննումը հաջող են ընթացել, բավարար քանակի տվյալներ են հավաքվել, և այժմ նրանք վերադառնում են Էկոկենտրոն՝ նոր ստացված տվյալները վերլուծելու։ Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս ԽարազյանիՄոնտաժը՝ Ռոման Աբովյանի  

Loading...