Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն։ [ՆԳՆ ՓԾ]
Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու: «Ժամը 08.30-ից 14.00-ն փակ են լինելու Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նաիրի և Իսահակ Գասպարյան փողոցները: Ժամը 11.00-ից 16.30-ը միակողմանի (Էջմիածին-Երևան) փակ է լինելու Էջմիածնից Փարաքար տանող ճանապարհահատվածը։ Ժամը 11.00-ից 16.30-ը երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից հրապարակ ընկած ճանապարհահատվածը: Իսկ ժամը 15.00-ից 16․30-ը փակ են լինելու Էջմիածին քաղաք տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը: [ՆԳՆ ոստիկանություն]
ԱԺ-ում միջադեպ տեղի ունեցավ խորհրդարանական լսումների մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև․ վերջիններս նրան հեռացրին ԱԺ շենքից։ ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Հակոբյանը դուրս է բերվել «ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ քննարկելու խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցությունից Գեղամ Նազարյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը։
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։ Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։ Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ [ՀՀ ՊՆ]
2025-ի հունվարի 1-ից հետո եկամտահարկի վերադարձով ձեռք բերվող բնակարանների համար պետության կողմից վերադարձվող գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում: Փոփոխությունը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ կնքել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային պայմանագիր։ |civilnet.am|
Այս տարվա ընթացքում 26 անձ վարչական պատասխանատվության է ենթարկվել գիշերային ժամերին հրավառություն կատարելու համար: Այս մասին, Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՆԳՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ նշանակվել է տուգանք 100 000-ական դրամի չափով |factor.am|
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը հաստատելու մասին նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց 4 ռազմավարական թիրախները՝ ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում, վաղաժամ մահերի կանխման համակարգ, ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, միգրացիայի կառավարման քաղաքականություն: «Մեր բոլոր ռազմավարություններն այն մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սեփական սերունդների կյանքը. սա է մեր գործնական խնդիրը, որը պետք է կարողանանք ապացուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|
Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Կառավարության նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։ |civilnet.am|
Գործադիրը առաջարկել է ձեռնպահ մնալ սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու առաջարկության վերաբերյալ: Նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Որպես հիմնավորում ՀՀ կառավարությունը նշել է այն, որ «հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»:
Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն
22:16 - 17 հոկտեմբերի, 2024Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին |armenpress.am|
21:57 - 17 հոկտեմբերի, 2024Վասիլիս Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները հանդիպել են ԼՂ-ի փախստականների հետ
21:23 - 17 հոկտեմբերի, 2024Իտալիայի վարչապետն այցելելու է Լիբանան |1lurer.am|
21:10 - 17 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 18-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում
20:15 - 17 հոկտեմբերի, 2024ՄԻՊ գործունեությանը անթույլատրելի գործելաոճով միջամտելու, ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է. ՄԻՊ
19:37 - 17 հոկտեմբերի, 2024Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ
19:35 - 17 հոկտեմբերի, 2024Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը |azatutyun.am|
18:57 - 17 հոկտեմբերի, 2024Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հավանական սպանության մասին |armenpress.am|
18:48 - 17 հոկտեմբերի, 2024Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
18:43 - 17 հոկտեմբերի, 2024Արագածի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն

18:43 - 17 հոկտեմբերի, 2024