Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50.000 ստորագրությունը:
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս: [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան]
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։ Հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ հայտարարելով, թե «խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրներ կան»։ Նա կրկնել է ադրբեջանական թեզերը, թե «անհանգստության աղբյուրը մնում է Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շարունակումը, ինչպես նաև այն, որ Հայաստանն այդ ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու փոխարեն՝ անտեսում է խնդիրը»։ |factor.am|
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։ [ՀՀ ԱԳՆ]
Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործը չի վերանայի: ՍԴ որոշումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ԲԴԽ` իր գործի վերանայման պահանջով: ԲԴԽ-ն դիմումը գրավոր է քննել ու առանց կողմերի, այդ թվում` Դավիթ Հարությունյանի ներկայության ու այսօր որոշել, որ գործը չի վերանայվի: |factor.am|
«3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման շրջանակում ընթանում է ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպմանը մասնակցում են Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։
Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: «Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,- ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: |1lurer.am|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատի աշխատանքային սրահում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և «3+3» հարթակի մյուս երկրների ԱԳ նախարարներին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։ [ՀՀ ԱԳՆ]
ՀՀ-ն հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՌԴ-ի և Իրանի միջնորդությունից։ Այս մասին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է հայ-թուրքական գործընթացի մեկնարկին, որին միացել են նաև իրանցի մեր գործընկերները։ Ներկայում հանդիպումներ նախատեսված չեն, հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ նախ պետք է ուղղակի շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասել է նա։ |factor.am|
ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 50.000 ստորագրություն․ Արման Բաբաջանյան
22:42 - 18 հոկտեմբերի, 2024Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան
21:53 - 18 հոկտեմբերի, 2024Եղվարդ-Զովունի ճանապարհին՝ կամրջի մոտակայքում, մեքենաներ են բախվել․ 5 անձ հոսպիտալացվել է
21:32 - 18 հոկտեմբերի, 2024Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |factor.am|
21:15 - 18 հոկտեմբերի, 2024Բայրամովն ու Միրզոյանը պայմանավորվել են շարունակել ջանքերը Խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ
21:09 - 18 հոկտեմբերի, 2024«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները |news.am|
21:02 - 18 հոկտեմբերի, 2024Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել |1lurer.am|
21:01 - 18 հոկտեմբերի, 2024ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման մի շարք հարցեր
20:59 - 18 հոկտեմբերի, 2024ԲԴԽ-ն չի կատարի Սահմանադրական դատարանի որոշումը. Դավիթ Հարությունյանի գործի չի վերանայվի |factor.am|
20:38 - 18 հոկտեմբերի, 2024Տեսչական մարմինը Սյունիքի մարզ կատարած վերահսկողական այցի ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել
20:25 - 18 հոկտեմբերի, 2024ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 50.000 ստորագրություն․ Արման Բաբաջանյան
22:42 - 18 հոկտեմբերի, 2024Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան
21:53 - 18 հոկտեմբերի, 2024Եղվարդ-Զովունի ճանապարհին՝ կամրջի մոտակայքում, մեքենաներ են բախվել․ 5 անձ հոսպիտալացվել է
21:32 - 18 հոկտեմբերի, 2024Բայրամովը Ֆիդանի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը |factor.am|
21:15 - 18 հոկտեմբերի, 2024Բայրամովն ու Միրզոյանը պայմանավորվել են շարունակել ջանքերը Խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ
21:09 - 18 հոկտեմբերի, 2024«3+3» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները |news.am|
21:02 - 18 հոկտեմբերի, 2024Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել |1lurer.am|
21:01 - 18 հոկտեմբերի, 2024ԱԺ հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման մի շարք հարցեր
20:59 - 18 հոկտեմբերի, 2024ԲԴԽ-ն չի կատարի Սահմանադրական դատարանի որոշումը. Դավիթ Հարությունյանի գործի չի վերանայվի |factor.am|
20:38 - 18 հոկտեմբերի, 2024Տեսչական մարմինը Սյունիքի մարզ կատարած վերահսկողական այցի ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել
20:25 - 18 հոկտեմբերի, 2024