Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ: Նրանք պայմանավորվել են «միասին աշխատել խաղաղության և կայունության վերականգնման շահերից ելնելով», հաղորդում է AFP-ն:
Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար: Գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում։ «Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա։ Այս ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»,- գրել է Բորելը։ |armenpress.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ և պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհամբեր սպասում է Թրամփի հետ նորից աշխատելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի միջոցով, հզորության միջոցով խաղաղությունն առաջ տանելու համար։ |1lurer.am|
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ |armenpress.am|
Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում լուրջ սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ «Դոնալդ Թրամփը չի թաքցրել ԱՄՆ-ում միլիոնավոր մարդկանց իրավունքները ոտնահարելու իր մտադրությունը։ Անկախ հաստատությունները և քաղաքացիական հասարակության խմբերը, ներառյալ՝ Human Rights Watch-ը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի նա և նրա վարչակազմը պատասխանատվության ենթարկվեն չարաշահումների համար»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Տիրանա Հասանը։ |factor.am|
Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարի արդյունքում հաղթելով նախագահական ընտրություններում՝ վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: X-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Հուսով եմ, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կզարգանան, իսկ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերը, մասնավորապես՝ Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»,-գրել է նա։ |ermenihaber.am|
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երկար հարկադրված դադարից հետո այսօր անձամբ կվարեն «Իմնեմնիմի» հաղորդումը: Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]
Միքայել Մինասյանին պատկանած ընկերության տնօրենի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարան։ ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ն 2011-2014 թվականներին խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ: [Գլխավոր դատախազություն]
E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելու հնարավորությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Նման վճիռ է կայացրել Վարչական դատարանը դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ՝ այդպիսով մասնակի բավարարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։
Քամալա Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ
23:00 - 06 նոյեմբերի, 2024Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համագործակցել՝ հանուն խաղաղության
22:30 - 06 նոյեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բուդապեշտ
22:24 - 06 նոյեմբերի, 2024Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին |armenpress.am|
21:41 - 06 նոյեմբերի, 2024Հայաստանի ֆինանսների նախարարը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր
21:10 - 06 նոյեմբերի, 2024ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ |1lurer.am|
21:01 - 06 նոյեմբերի, 2024ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|
20:54 - 06 նոյեմբերի, 2024Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել
20:51 - 06 նոյեմբերի, 2024Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
20:50 - 06 նոյեմբերի, 2024Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում․ HRW |factor.am|
20:41 - 06 նոյեմբերի, 2024Քամալա Հարրիսը զանգահարել է Թրամփին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առթիվ
23:00 - 06 նոյեմբերի, 2024Մակրոնն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համագործակցել՝ հանուն խաղաղության
22:30 - 06 նոյեմբերի, 2024Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բուդապեշտ
22:24 - 06 նոյեմբերի, 2024Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին |armenpress.am|
21:41 - 06 նոյեմբերի, 2024Հայաստանի ֆինանսների նախարարը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր
21:10 - 06 նոյեմբերի, 2024ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ |1lurer.am|
21:01 - 06 նոյեմբերի, 2024ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|
20:54 - 06 նոյեմբերի, 2024Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել
20:51 - 06 նոյեմբերի, 2024Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
20:50 - 06 նոյեմբերի, 2024Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետը սպառնալիք է մարդու իրավունքների համար ԱՄՆ-ում և աշխարհում․ HRW |factor.am|
20:41 - 06 նոյեմբերի, 2024