Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ «Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել «Լեռնային Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ |factor.am|
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումից առաջ անցկացնում են միասնական երթ՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։ Այն մեկնարկել է Սախարովի հրապարակում եւ կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: |sport.news.am|
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: [ՀՀ ԱԳՆ]
ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ |armenpress.am|
Ակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկմանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը մի կողմից ցանկանում է հանդես գալ որպես շրջակա միջավայրի պաշտպան, սակայն մյուս կողմից ցանկանում է ընդլայնել գազի ու նավթի արդյունահանումը․ «Կլիմայի վերաբերյալ հիմնական սկզբունքն այն է, որ իմ և շատ ուրիշ ակտիվիստների օրակարգերը բոլորովին անհամատեղելի են ադրբեջանական կողմի օրակարգի հետ և հակասում են այն իրականությանը, որն առկա է Ադրբեջանում։ Այն, որ COP-29 համաժողովը տեղի է ունենում Ադրբեջանում, ուղղակի երեսպաշտության ծայրահեղ դրսևորում է»,- ասաց Թունբերգը։ Ըստ նրա՝ շարունակական տառապանքները, որոնց միջով անցել են հայերն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև խոշտանգումներն ու բռնի տեղահանումները, ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները բացարձակապես անընդունելի և անհանդուրժելի են։|armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: «Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը «սրբագործման» առարկա չպետք է լինի, որովհետև այդ «սրբագործումը» մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու անելիքը և բանակի այն անկումը, որը ունեցել ենք երկար տարիներ: Նաև այդ «սրբագործման» հետևանքով մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին»,- ԱԺ-ում 2025թ. բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց նա: |armenpress.am|
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ Սաակաշվիլիի դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ |tert.am|
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): [ՔԿ]
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։
44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով նիստը հետաձգվում է արդեն 4-րդ անգամ, որից 3-ն այն պատճառով, որ ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարան չի ներկայացնում հունիսից կալանքի տակ գտնվող Գրիգորյանին։ Ոստիկանության պատճառաբանությունները տարբեր են, սակայն, ըստ էության, նույն խնդրի շրջանակում՝ ուղեկցող գումարտակը ծանրաբեռնված է, մեղադրյալին տեղափոխող մեքենան սարքին չէ, թափուր հաստիքներ են առկա եւ այլն։ Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ այսպիսով խախտվում է իր պաշտպանյալի արդար դատաքննության իրավունքը, որը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ․ Սահմանադրության 63-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Անձին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է
22:27 - 14 նոյեմբերի, 2024Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար
22:26 - 14 նոյեմբերի, 2024Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպմանը երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել
21:42 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին
21:40 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է |armenpress.am|
21:01 - 14 նոյեմբերի, 2024Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին |factor.am|
20:50 - 14 նոյեմբերի, 2024FAF-ի եւ Red Eagles-ի միասնական երթ են իրականացնում՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով |sport.news.am|
20:19 - 14 նոյեմբերի, 2024Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
20:14 - 14 նոյեմբերի, 2024Սահմանադրական դատարանը չի չեղարկել և չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը. Արման Դիլանյան |armenpress.am|
20:03 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին
20:02 - 14 նոյեմբերի, 2024Անձին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է
22:27 - 14 նոյեմբերի, 2024Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար
22:26 - 14 նոյեմբերի, 2024Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպմանը երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել
21:42 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին
21:40 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է |armenpress.am|
21:01 - 14 նոյեմբերի, 2024Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին |factor.am|
20:50 - 14 նոյեմբերի, 2024FAF-ի եւ Red Eagles-ի միասնական երթ են իրականացնում՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով |sport.news.am|
20:19 - 14 նոյեմբերի, 2024Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
20:14 - 14 նոյեմբերի, 2024Սահմանադրական դատարանը չի չեղարկել և չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը. Արման Դիլանյան |armenpress.am|
20:03 - 14 նոյեմբերի, 2024ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին
20:02 - 14 նոյեմբերի, 2024