Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հեռախոսազրույցը։ Ըստ թուրքական Anadolu լրատվական գործակալության, նախարարը և գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները և Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Կիպրոսի հարցը և Սև ծովում նավարկության անվտանգությունը։ |azatutyun.am|
Հակոբ Ասլանյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ միջադեպի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ ՆԳՆ ոստիկանության բաժնից լրատվականին փոխանցել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Ասլանյանը պնդել է, որ ինքը չի հարվածել իրեն ավտոբուսից իջնել թույլ չտվող երիտասարդին, միայն հրել է, որպեսզի կարողանա իջնել տրանսպորտից, արդյուքնում էլ քաշքշոց է տեղի ունեցել։ «Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել՝ անկախ նրանից ուզում է, թե՝ չի ուզում։ Բարոյական տեսանկյունից մարդը պետք է հասկանա, որ ինքն իրավունք չունի վիրավորելու այն մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե՝ ոչ։ Իրավունքի չունի վիրավորական խուլիգանական բաներ խոսելու»,- ասել է պատգամավորը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ քաղաքացին, հանրային տրանսպորտում տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում է «հակահայ վիժվածք», դիպչում է պատգամավորին՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։ Ասլանյանը, քաղաքացուն անվանելով «ապուշ», հրում է նրան ու ասում, որ թողնի՝ իջնի տրանսպորտից։ Այնուհետև քաշքշուկ է սկսվում, և Հակոբ Ասլանյանը հարվածելով գցում է հեռախոսը, որով քաղաքացին տեսանկարահանում էր իրեն։
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։ |civilnet.am|
Բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակից։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ըստ իմ նախնական տեղեկության՝ պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։ Տղաներին տարել են Դավթաշենի ոստիկանություն»,- գրել է Մելիքյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որը պաշտոնական այցով ժամանել է ՀՀ: Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Ամիրաբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել։ Ուշադրության կենտրոնում եղել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Իրանի ԱԳ նախարարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի։ Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի ԱԽ հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան։
Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը։ Պետք է խուսափել հետագա առճակատումից։ [ՀՀ ԱԳՆ]
Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը։ ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է։ Մենք հստակ սկզբունք ենք որոշել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն: [Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |factor.am|
Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ: [Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան] |news.am|
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ |arm.sputniknews.ru|
22:45 - 15 ապրիլի, 2024Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր. դեսպան Ենգիբարյան
21:36 - 15 ապրիլի, 2024Հեռախոսով զրուցել են Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը |azatutyun.am|
21:02 - 15 ապրիլի, 2024Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում |armenpress.am|
20:45 - 15 ապրիլի, 2024Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին
19:02 - 15 ապրիլի, 2024ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|
19:01 - 15 ապրիլի, 2024Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
18:35 - 15 ապրիլի, 2024ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է |tert.am|
18:26 - 15 ապրիլի, 2024ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել |factor.am|
17:52 - 15 ապրիլի, 2024Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են
17:50 - 15 ապրիլի, 2024Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ |arm.sputniknews.ru|
22:45 - 15 ապրիլի, 2024Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր. դեսպան Ենգիբարյան
21:36 - 15 ապրիլի, 2024Հեռախոսով զրուցել են Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը |azatutyun.am|
21:02 - 15 ապրիլի, 2024Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում |armenpress.am|
20:45 - 15 ապրիլի, 2024Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչին
19:02 - 15 ապրիլի, 2024ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|
19:01 - 15 ապրիլի, 2024Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
18:35 - 15 ապրիլի, 2024ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է |tert.am|
18:26 - 15 ապրիլի, 2024ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորել են․ նա ոստիկանություն հաղորդում է ներկայացրել |factor.am|
17:52 - 15 ապրիլի, 2024Արենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են
17:50 - 15 ապրիլի, 2024