Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։ Բայց վերջին շաբաթները մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար: [Փյունիկ ՖԱ]
Ադրբեջանի և ՌԴ ԱԳՆ-ների միջև Բաքվում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խորհրդակցությունները գլխավորել են Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ փոխնախարարները։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ փոխնախարար Գրուշկոն դեկտեմբերի 21-22-ը Բաքվում միջգերատեսչական խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, հանդիպել Ազիմովի, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիրբեկովի, Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սեիդովի հետ։ Քննարկվել են Անդրկովկասում, ԵԽ-ում ստեղծված իրավիճակը, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ երկու երկրների հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի։ |azatutyun.am|
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքում, Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Ելփինի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԺ-ի պատգամավորները, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կպարգևատրվեն։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Արցախցի Նոննա Մինասյանը 36 տարեկանում 4 պատերազմ եւ 2 տեղահանություն է ապրել։ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին նա դուրս է եկել Շուշիի իր տնից․ հետո պիտի պարզվեր՝ անվերադարձ։ Պատերազմի հետեւանքով նա եւ ամուսինը կորցրել են ունեցածը, փորձել արտասահմանում ոտքի կանգնել, նաեւ՝ բուժում ստանալ։ Այդ նպատակով ստիպված են եղել հաշվառվել ՀՀ-ում։ Չհարմարվելով կարճ ժամանակ անց վերադարձել եւ շարունակել են ապրել Արցախում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանվել են նաեւ Ստեփանակերտից։ Այժմ, չնայած տեղահանված լինելու փաստին, նրանք չեն կարողանում օգտվել տեղահանվածների համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեր զրույցում ասացին՝ խնդրին տեղյակ են, այս պահին դրա վերաբերյալ վերջնական լուծում չկա, հնարավոր է՝ առաջիկայում քննարկվի, մինչ այդ դիտարկում են անհատական դիմում-բողոքները։
«Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նշենք, որ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։|hetq.am| |hetq.am|
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև մուտքի և ելքի ռեժիմի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ և ԱՄԷ քաղաքացիներին թույլատրել, որ առանց մուտքի վիզայի գտնվեն մյուս երկրում առավելագույնը 90 օր: [ՀՀ ԱԺ]
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու։ Այս մասին հայտարարել է Սամվել Շահրամանյանի խորհրդականը։ Վլադիմիր Գրիգորյանն ընդգծել է, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները և այլ պաշտոնյաներ շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության․ «Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը», - նշել է Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում։ Նրա խոսքով՝ քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է։ |azatutyun.am|
Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրից: |1lurer.am|
Քննչական կոմիտեի վերջին տվյալով Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: Կոմիտեն մանրամասնել է, որ պայթյունը եղել է փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր ավտոբենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:
Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
19:07 - 23 դեկտեմբերի, 2023Մարդիկ գալիս են՝ հին «Բարդակից» ինչ-որ բան գտնելու. Ստեփանակերտի միակ փաբը վերաբացվել է Երեւանում
16:50 - 23 դեկտեմբերի, 2023Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ
16:49 - 23 դեկտեմբերի, 2023Երկար զրույց գիտության շուրջ [56] Աստղիկ Հակոբյան | Լիլիթ Մարգարյան
16:33 - 23 դեկտեմբերի, 2023Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին. «Փյունիկ»-ի հայտարարությունը
15:22 - 23 դեկտեմբերի, 2023Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում |1lurer.am|
15:04 - 23 դեկտեմբերի, 20232025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան |armeniasputnik.am|
14:59 - 23 դեկտեմբերի, 2023Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս մեկ դեպքով 4 անձի մեղադրանք է ներկայացվել
13:29 - 23 դեկտեմբերի, 2023Գազայում 75 օրվա ընթացքում ՄԱԿ-ի 136 աշխատակից է սպանվել․ Գուտերեշ |azatutyun.am|
12:41 - 23 դեկտեմբերի, 2023Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր. ՊԵԿ
12:19 - 23 դեկտեմբերի, 2023Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
19:07 - 23 դեկտեմբերի, 2023Մարդիկ գալիս են՝ հին «Բարդակից» ինչ-որ բան գտնելու. Ստեփանակերտի միակ փաբը վերաբացվել է Երեւանում
16:50 - 23 դեկտեմբերի, 2023Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ
16:49 - 23 դեկտեմբերի, 2023Երկար զրույց գիտության շուրջ [56] Աստղիկ Հակոբյան | Լիլիթ Մարգարյան
16:33 - 23 դեկտեմբերի, 2023Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին. «Փյունիկ»-ի հայտարարությունը
15:22 - 23 դեկտեմբերի, 2023Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում |1lurer.am|
15:04 - 23 դեկտեմբերի, 20232025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան |armeniasputnik.am|
14:59 - 23 դեկտեմբերի, 2023Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ևս մեկ դեպքով 4 անձի մեղադրանք է ներկայացվել
13:29 - 23 դեկտեմբերի, 2023Գազայում 75 օրվա ընթացքում ՄԱԿ-ի 136 աշխատակից է սպանվել․ Գուտերեշ |azatutyun.am|
12:41 - 23 դեկտեմբերի, 2023Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր. ՊԵԿ
12:19 - 23 դեկտեմբերի, 2023