Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․ «Ղարաբաղի ազատագրումից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն։ Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն {Ադրբեջանի հետ}: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»։ |azatutyun.am|
Հայաստանում քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործը։ Մեր կողմից մենք նպատակ ունենք զարգացնել այն շատ բարեկամական, լիարյուն կապերը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, դրսևորվում են, ինչպես այսօր ասացի, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք տրամադրում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը դժվարության մեջ է հայտնվում։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |azatutyun.am|
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն, փակ է լինելու Թոթովենց-Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը։ [Երևանի քաղաքապետարան]
Համացանցային ֆինանսական խաբեությունների ու թակարդների համար խարդախներն օգտագործում են նաեւ հայտնի մարդկանց դեմքերը։ Այժմ, օրինակ, ֆեյսբուքյան հարթակում մեկը մյուսի հետեւից պտտվում են գովազդի տակ դրված կեղծ լուրեր ռուսաստանաբնակ դերասան Գարիկ Մարտիրոսյանի նկարով։ «Սկանդալ, որը ցնցել է ողջ երկիրը․ Գարիկ Մարտիրոսյանի արած մի արտահայտությունը կործանել է նրա կարիերան», «Գարիկ Մարտիրոսյանին սպառնում է ծանր քրեական պատիժ», «Գարիկ Մարտիրոսյանը չգիտեր, որ հարցազրույցի այդ հատվածը չի կտրվելու» եւ այստեսակ «շոկ, շտապ, հրատապ» բնույթի վերնագրերով հղումներ են դրված Մարտիրոսյանի նկարների վրա։ Այդ հղումները տանում են հայտնի լրատվամիջոցի կայքին նմանակող կեղծ կայքեր, որտեղ, իբրեւ, տեղադրված է Գարիկ Մարտիրոսյանի եւ հաղորդավար Գոռ Գրիգորյանի հարցազրույցը։ Հորինված այդ հարցազրույցում Գարիկ Մարտիրոսյանը իբր վստահեցնում է, որ հնարավոր է միլիոններ աշխատել ինտերնետի միջոցով՝ բազմոցից վեր չկենալով։
Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը տեղադրվել է։ Տարբեր բնակավայրերից առաջին բնակիչներն արդեն անցնում են Դեբեդ գետի մյուս կողմ։ Կամուրջը, որ կապ էր ապահովում 7 բնակավայրերի հետ՝ Ճոճկան, Շամլուղ, Ախթալա, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Բենդիկ, հեղեղների հետևանքով մասնակի փլուզվել էր: |azatutyun.am|
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 2 անձ, Մյասնիկյան պողոտայից՝ 7 անձ։ Հանրապետության հրապարակից տուգանային հրապարակ է տարվել 6 մեքենա։ Այս մասին news.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում շփումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ, և ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի: Այս մասին Կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |1lurer.am|
ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է՝ այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ «ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», - ասված է հայտարարության մեջ։
Իսրայելի ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանի երկայնքով ձգվող բուֆերային գոտու նկատմամբ։ Ըստ Իսրայելի ՊԲ խոսնակ Դանիել Հագարիի՝ «Ֆիլադելֆիական միջանցքը» ծառայում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը՝ մաքսանենգ ճանապարհով Գազայի հատված զենքեր բերելու համար։ Իսրայելը նաև շարունակել է Ռաֆահ քաղաքի գնդակոծությունները՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի հրամանը դադարեցնել հարձակումները քաղաքում, որտեղ ավելի վաղ ապաստան էր գտել Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակչության կեսը։ |armenpress.am| |armenpress.am|
Իրավիճակը լարված է Հանրապետության հրապարակում։ Ոստիկանությունը պահանջում է դուրս գալ երթևեկելի հատվածից, հավաքը անցկացնել ոչ երթևեկելի հատվածում։ Բագրատ Սրբազանը ասաց, որ Ոստիկանությունն է փակել երթևեկելի հատվածը։ |news.am|
«Հայաստանը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ». Էրդողան |azatutyun.am|
20:29 - 30 մայիսի, 2024Միջպետական մայրուղու՝ Հաղպատից դեպի Ալավերդի հատվածն արդեն անցանելի է
20:20 - 30 մայիսի, 2024ԵՄ առաքելությունը շարունակում է պարեկություն իրականացնել Հայաստանում
19:35 - 30 մայիսի, 2024Բողոքի ցույցերը Հայաստանի ներքին գործն է. Զախարովա |azatutyun.am|
19:31 - 30 մայիսի, 2024Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ
19:28 - 30 մայիսի, 2024Ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել. ՆԳՆ ոստիկանություն
18:50 - 30 մայիսի, 2024Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով
18:40 - 30 մայիսի, 2024Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել
18:35 - 30 մայիսի, 2024Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը
18:33 - 30 մայիսի, 2024Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա |1lurer.am|
18:15 - 30 մայիսի, 2024«Հայաստանը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ». Էրդողան |azatutyun.am|
20:29 - 30 մայիսի, 2024Միջպետական մայրուղու՝ Հաղպատից դեպի Ալավերդի հատվածն արդեն անցանելի է
20:20 - 30 մայիսի, 2024ԵՄ առաքելությունը շարունակում է պարեկություն իրականացնել Հայաստանում
19:35 - 30 մայիսի, 2024Բողոքի ցույցերը Հայաստանի ներքին գործն է. Զախարովա |azatutyun.am|
19:31 - 30 մայիսի, 2024Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ
19:28 - 30 մայիսի, 2024Ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել. ՆԳՆ ոստիկանություն
18:50 - 30 մայիսի, 2024Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով
18:40 - 30 մայիսի, 2024Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել
18:35 - 30 մայիսի, 2024Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը
18:33 - 30 մայիսի, 2024Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա |1lurer.am|
18:15 - 30 մայիսի, 2024