Այսօր ՔՊ խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ [Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն]
Դատախազությունը կբողոքարկի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գերոգ Հարությունյանին արդարացնելու՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը: [ՀՀ գլխավոր դատախազություն] |1lurer.am|
Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը. կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է: «Արձանագրվել է, որ մի քանի անգամ տեղեկացնելուց հետո պարտքը չէր մարվել: Խոսքը ահռելի գումարի մասին էր, 2.5 մլն դրամ պարտք էր կուտակվել: Եվ մենք ստիպված էինք գնալ այդ քայլին: Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ հաջորդ օրը ռուսական Առաջին ալիքն ամբողջությամբ մարեց այդ պարտքը, և հաջորդ օրը եթերը վերականգնվեց»,–ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: |armenpress.am|
Սերժ Սարգսյանը անդրադարձավ Բագրատ Սրբազանի երկքաղաքացիությանն ու նրա՝ վարչապետ դառնալու Սահմանադրության արգելքին. «Այդպես չէ․ կա Սահմանադրական ելք և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրադարանի 2/3-ով փոխել այն կետը, որ արգելում է երկքաղաքացիներին ՀՀ-ում զբաղեցնել պաշտոններ։ Դա ելք է․ մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց դա էլ է ելք»։ Սարգյանն նշեց՝ իրենք ասել են, որ կաջակցեն այն թեկնածուին, ում կառաջադրի Բագրատ Սրբազանը։
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավճիռը։ Դատարանը վճռեց Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով եւ հռչակելով նրանց անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով։
44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում է նույն բանակային կորպուսի նախկին հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը։ Վերջինս միջնորդել է իր հարցաքննությունն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը բավարարել է՝ պատճառաբանությամբ, որ հարցաքննության ընթացքում հնարավոր է հրապարակվեն ռազմական եւ պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Ժիրայր Պողոսյանն այն վկան է, որի հետ Հովիկ Գաբրիելյանը նախաքննության փուլում առերեսվել է, ինչը նշանակում է, որ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով Ջրականի շրջանում նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչ այսօր այցելել է աղետի գոտի։ Նրանց ներկայացվել է աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը։
2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ռ․Հ․-ն ձերբակալվել է։ [ՔԿ]
Կարծում եմ՝ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե հավատացյալը ցանկանում է հանգանակություն անել առանց հասցեավորման, այդտեղ խնդիր չկա, իսկ եթե ինչ-որ մի պարագա վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի։ [ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան] |1lurer.am|
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 3 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր, 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար, 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ բողոքի ակցիայի ժամանակ․ կան ձերբակալվածներ
22:59 - 31 մայիսի, 2024Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
22:46 - 31 մայիսի, 2024Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
22:09 - 31 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին
22:00 - 31 մայիսի, 2024Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. ԱԳՆ |tert.am|
21:47 - 31 մայիսի, 2024Չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է․ Ավանեսյան
21:12 - 31 մայիսի, 2024Ընթացիկ տարում Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ
20:55 - 31 մայիսի, 2024Փլուզում Ծովասար գյուղում․ կա տուժած
20:54 - 31 մայիսի, 2024Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար |armenpress.am|
20:42 - 31 մայիսի, 2024«ՔՊ» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
20:09 - 31 մայիսի, 2024Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ բողոքի ակցիայի ժամանակ․ կան ձերբակալվածներ
22:59 - 31 մայիսի, 2024Վարչապետը Վեդիում ներկա է գտնվել ամֆիթատրոնի բացման միջոցառմանը
22:46 - 31 մայիսի, 2024Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
22:09 - 31 մայիսի, 2024«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հայտնեց առաջիկա գործողությունների մասին
22:00 - 31 մայիսի, 2024Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. ԱԳՆ |tert.am|
21:47 - 31 մայիսի, 2024Չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է․ Ավանեսյան
21:12 - 31 մայիսի, 2024Ընթացիկ տարում Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ
20:55 - 31 մայիսի, 2024Փլուզում Ծովասար գյուղում․ կա տուժած
20:54 - 31 մայիսի, 2024Միջազգային գործընկերները պատրաստակամություն են ցուցաբերել ջրհեղեղից հետո Հայաստանին աջակցելու հարցում. ՏԿԵ նախարար |armenpress.am|
20:42 - 31 մայիսի, 2024«ՔՊ» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ․ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
20:09 - 31 մայիսի, 2024