«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել․ կարգապահական կլինի թե մարտական գործողությունների կլինի, ոչ մի խախտում թույլ չեմ տվել, էդ հաստատ եմ ասում»․ դատարանում այսօր այսպես եզրափակեց իր ցուցմունքը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ, գումարտակի հրամանատարի պաշտոնը ստանձնելով՝ գիտակցե՞լ է՝ ինչ պատասխանատվության տակ է մտնում, ինչին ի պատասխան՝ Վահանյանը բացատրեց՝ գիտակցել է ե՛ւ այն, որ նորակոչիկներ են, ե՛ւ որ նոր վերակազմավորված գումարտակ է, սակայն ստանձնել է այդ պատասխանատվությունը, որովհետեւ իրենց ասվել է, որ գնում են բնագիծ զբաղեցնելու եւ ինժեներական աշխատանքներ կատարելու, այլ ոչ թե մարտական առաջադրանքի։ Ըստ նրա՝ բոլորին էլ հայտնի էր, որ նորակոչիկները մարտական առաջադրանք կատարելու ունակ չէին։
ՀՅԴ Բյուրոն վերջին օրերին ոստիկանների գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։ Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։
Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսով քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը: [ՀՀ ԱԳՆ]
Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը նշել է. «Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել»։ Ինչ վերբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում: [Լոռու մարզպետարան]
Տավուշի հատվածում ներկայում սահմանի սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել։ [ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյան]
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: [ՀՀ ՊՆ]
ՆԳՆ շենքի դիմաց Վահե Ղազարյանին սպասող քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հեռացան այնտեղից և շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։ Նրանք սպասում էին, որ Ղազարյանը դուրս կգա ԱԺ մեկնելու՝ բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը մասնակցելու համար։ Աժ-ում այս պահին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է ներկայացնում նախագիծը։ Փոխնախարարը հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչու Վահե Ղազարյանը չէ ԱԺ-ում՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ իրենք են թելադրելու՝ ով գործի գնա, ով՝ չէ․ «Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, հոգով, մտքով, նկարագրով էսօր մեռավ»։
Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։ Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի վաղ Բագրատ Սրբազանին հայտնել էր, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունել նրան և առանձնազրույց ունենալ։ Վերջինս մերժել է այդ տարբերակը՝ ասելով, որ կսպասեն, մինչ Ղազարյանն ավարտի հանդիպումները և դուրս գա։
«Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր: ... Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու մեջ չէ։ Խոսքը այն մասին է, թե նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտելն է, թե ոչ։ Էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել էր խոչընդոտելուն միտված կամ առնվազն այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձևավորող գործընթաց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։ [ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան] |armenpress.am|
«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում
23:55 - 29 մայիսի, 2024Վահան Կոստանյանը դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին ներկայացրել է ՀՀ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը
22:37 - 29 մայիսի, 2024Անահիտ Ավանեսյանը Հանս Կլյուգեին ներկայացրել է առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները
22:35 - 29 մայիսի, 2024Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը
21:31 - 29 մայիսի, 2024Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա |1lurer.am|
21:29 - 29 մայիսի, 2024«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ
21:21 - 29 մայիսի, 2024ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ
21:06 - 29 մայիսի, 2024Ինչ անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
20:23 - 29 մայիսի, 2024Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի պատճառով |shantnews.am|
20:21 - 29 մայիսի, 2024ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
20:15 - 29 մայիսի, 2024«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել»․ Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանում
23:55 - 29 մայիսի, 2024Վահան Կոստանյանը դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին ներկայացրել է ՀՀ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը
22:37 - 29 մայիսի, 2024Անահիտ Ավանեսյանը Հանս Կլյուգեին ներկայացրել է առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները
22:35 - 29 մայիսի, 2024Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը
21:31 - 29 մայիսի, 2024Էնթոնի Բլինքենը մեկնել է Մոլդովա |1lurer.am|
21:29 - 29 մայիսի, 2024«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ
21:21 - 29 մայիսի, 2024ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ
21:06 - 29 մայիսի, 2024Ինչ անել հեղեղումներից հետո աղետի գոտում հնարավոր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
20:23 - 29 մայիսի, 2024Իրանը բացառել է հավանականությունը, որ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի պատճառով |shantnews.am|
20:21 - 29 մայիսի, 2024ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը
20:15 - 29 մայիսի, 2024