ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ԱԳՆ]
Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։ |1lurer.am|
Երևանի 55-ամյա բնակիչը Արարատի մարզի 47-ամյա բնակչին առաջարկել է անասնաֆերմաում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018 թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել այնտեղ։ Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Երևանի 55-ամյա բնակիչը չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Նա 47-ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի անասնապահի աշխատանք կատարելու մասին։ 55-ամյա տղամարդը 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել 47-ամյա տղամարդու նկատմամբ։ Նա պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47-ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:
Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պուտինը հայտարարել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։ Ալիևը գոհունակություն է հայտնել 2022 թվականին երկրների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի հաջողությամբ իրագործվելու կապակցությամբ․ «Դրա բոլոր կետերն արտացովում են իրական կյանքում։ Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունք։ Այսօր այդ մասին մանրամասն կխոսենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում քննչական գործողություններին։ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշել է, որ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում՝ նախաքննության շահերից ելնելով։
Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մտել ենք շատ առարկայան փուլ։ Մենք հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը՝ առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների ներհամակարգային գործընթացների անցկացում և այնուհետև կսկսենք աշխատել։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը] |armenpress.am|
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ [ՀՀ ՊՆ]
Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, հայտնում են ՆԳՆ-ից։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։ «ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները պատշաճ վերահսկել են ավտոմեքենաների, շարասյան և քաղաքացիների անվտանգ շարժը։ Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն տարածելուց»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Եվրո 2024. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։ Հուլիսի 5-ին կկայանան Իսպանիա-Գերմանիա, Պորտուգալիա-Ֆրանսիա, հուլիսի 6-ին՝ Անգլիա-Շվեյցարիա, Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումները։ |azatutyun.am|
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ
23:20 - 03 հուլիսի, 2024Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատանքներին |1lurer.am|
21:22 - 03 հուլիսի, 2024ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
20:29 - 03 հուլիսի, 2024Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
20:07 - 03 հուլիսի, 2024Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր |1lurer.am|
19:53 - 03 հուլիսի, 2024Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար |tert.am|
19:29 - 03 հուլիսի, 2024Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
19:24 - 03 հուլիսի, 2024Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին |armenpress.am|
19:05 - 03 հուլիսի, 2024Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ
18:53 - 03 հուլիսի, 2024Էրեբունիում հունիսի 4-ից հուլիսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի․ քաղաքապետարան
18:38 - 03 հուլիսի, 2024Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի պետքարտուղարի հետ

18:38 - 03 հուլիսի, 2024