44-օրյա պատերազմի ժամանակ Քաշաթաղի շրջանում պարեկապահակակետային ծառայող Սենիկ Հովհաննիսյանն այսօր ներկայացել էր դատարան՝ հարցաքննվելու Իշխանաձորում հակառակորդի ԱԹՍ–ից 18 զինծառայողի զոհվելու գործով։ Նա այն վկան է, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին նկատել է երկնքում պտտվող ԱԹՍ–ն եւ զինծառայողների անձնակազմին տեղեկացրել այդ մասին․ «Երբ «Ուրալը» հասնում է խաչմերուկ, կանգնեցնում եմ, տեղեկացնում եմ, մեքենայի ավագը ամեն զինվորի մի ուղղությամբ ցրվելու հրաման է տալիս։ Րոպեներ անց մոտենում է պիկապ ավտոմեքենա (որի մեջ եղել է հրամանատար Անդրանիկ Վերանյանը,–հեղ․), ու ավագը մոտենում է դրան։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, հրաման են տալիս, որ զորքը հավաքվի, որ շարժվեն Իշխանաձորի ուղղությամբ։ Մենք ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք։ Երբ զորքը նստեց, շարժվեց, մոտ 200 մ դիք բարձրանալուց հետո տեսանք, որ ԱԹՍ–ն խփեց»,– պատմեց Սենիկ Հովհաննիսյանը։ Նրա համոզմամբ՝ եթե բոլորը միասին չլինեին, եւ մնային պատսպարված, հնարավոր է՝ այդքան զոհ չունենային։
Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր: Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն]
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ |azatutyun.am|
Հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ Ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի քաղաքային համայնքում՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքում և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատումը: [ՀԾԿՀ]
Լոռու և Տավուշի մարզերում 2024թ․ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան։ Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։ Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։ |armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին ԱՄՆ անկախության օրվա առթիվ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ի թիվս այլնի՝ նշվում է ուղերձում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ [ՀՀ ԱԳՆ]
Տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինական կողմն էլ նշել է, որ Պեկինն աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը։ |1lurer.am|
Երևանի 55-ամյա բնակիչը Արարատի մարզի 47-ամյա բնակչին առաջարկել է անասնաֆերմաում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018 թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել այնտեղ։ Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Երևանի 55-ամյա բնակիչը չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Նա 47-ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի անասնապահի աշխատանք կատարելու մասին։ 55-ամյա տղամարդը 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել 47-ամյա տղամարդու նկատմամբ։ Նա պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47-ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:
Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պուտինը հայտարարել է, որ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։ Ալիևը գոհունակություն է հայտնել 2022 թվականին երկրների միջև ստորագրված դաշնակցային հռչակագրի հաջողությամբ իրագործվելու կապակցությամբ․ «Դրա բոլոր կետերն արտացովում են իրական կյանքում։ Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունք։ Այսօր այդ մասին մանրամասն կխոսենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ |factor.am|
22:29 - 04 հուլիսի, 2024Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
21:57 - 04 հուլիսի, 2024Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
21:52 - 04 հուլիսի, 2024Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը |armenpress.am|
21:27 - 04 հուլիսի, 2024Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ
21:26 - 04 հուլիսի, 2024«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը
21:03 - 04 հուլիսի, 2024Կանադան բարձր է գնահատում ՀՀ շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպանը՝ ՀՀ նախագահին
20:23 - 04 հուլիսի, 2024Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. քաղաքապետարան
19:41 - 04 հուլիսի, 2024ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
18:42 - 04 հուլիսի, 2024Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է
17:21 - 04 հուլիսի, 2024Էրդողանն Աստանայում հանդիպել է Սի Ցզինպինի հետ |factor.am|
22:29 - 04 հուլիսի, 2024Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները
21:57 - 04 հուլիսի, 2024Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
21:52 - 04 հուլիսի, 2024Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը |armenpress.am|
21:27 - 04 հուլիսի, 2024Աբխազիան իր բողոքն է հայտնել Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ
21:26 - 04 հուլիսի, 2024«Ասացինք ԱԹՍ–ի մասին, ասացին՝ հրաման է, պիտի կատարենք»․ 18 զինծառայողի զոհվելու գործով վկայի ցուցմունքը
21:03 - 04 հուլիսի, 2024Կանադան բարձր է գնահատում ՀՀ շարունակական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանը. դեսպանը՝ ՀՀ նախագահին
20:23 - 04 հուլիսի, 2024Երևանում վերջին 6 ամսում ավելի քան 100 ծառ է տապալվել. քաղաքապետարան
19:41 - 04 հուլիսի, 2024ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ դիտարկել է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին
18:42 - 04 հուլիսի, 2024Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է
17:21 - 04 հուլիսի, 2024