Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դուրս եկան նիստերի դահլիճից՝ հայտնելով, որ չեն մասնակցելու ո՛չ նախագծի քվեարկությանը, ո՛չ քննարկմանը:
ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Ես իմ աշխատանքի բերումով 5-րդ անգամ էի պատերազմի մասնակցում»,– Հակակոռուպցիոն դատարանում ցուցմունք տալիս այսօր ասաց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ–ի վարորդ 62-ամյա Ավո Զաքարյանը՝ նկատի ունենալով Աֆղանստանի, Չեչնիայի, Արցախյան առաջին, Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմները։ Նա դատակոչվել էր՝ հարցաքննվելու 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձոր գյուղի տարածքում ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի (ԻՍՎ) 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով։ Երկուսուկես տարվա մեջ 4 անգամ դատարանի փոփոխություն կրած այս գործով վկաների հարցաքննությունը ավարտական փուլում է։
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել: Այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Կողմ քվեարկեց հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։
Ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով․ հայտարարել է Մհեր Գրիգորյանը։ «Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ԱԺ հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։ |factor.am|
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը՝ Գրիգորյան Վահե, Կարապետյան Նորա, Մարգարյան Աննա:
ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են ՀՀ-ից տեղի չտալ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին: Ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարարին, և տեղեկացրեց, որ 2024թ սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 60 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։ Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչպես նաև անդրադառնում, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։ Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը «հիմնազուրկ և վտանգավոր է»։|news.am|
Կանոնակարգի 5-րդ հոդվածի 4-րդ մասից բխում է, որ հետագայում երկու երկրների միջև կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, և այն անցնելու է անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր, որից հետո ուժի մեջ կմտնի սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրությունը՝ որպես այդ միջազգային պայմանագրի բաղկացուցիչ մաս: [ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ] |armenpress.am|
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված աշակերտը դուրս է գրվել. հայտնել է ՔԿ խոսնակը։ «Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս: Նախնական տվյալներ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։ Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։ Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»:
Կանոնակարգի վավերացմամբ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարող գործընթացին. ՀՀԿ
Այսօր 16:09ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր
Այսօր 15:41Երևանում կալանավորվել է Իրանի քաղաքացի՝ թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով
Այսօր 15:41Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը
Այսօր 15:22Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
Այսօր 15:03ԱԺ-ն քննարկել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցը․ քվեարկությունը՝ հոկտեմբերի 23-ին
Այսօր 14:27Այսօր ՀՀ պետականության, ինքնիշխանության ևս մեկ շատ կարևոր անկյունաքար ենք դնելու. Արշակյան |1lurer.am|
Այսօր 13:56Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան
Այսօր 13:22Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. գործն ուղարկվել է դատարան
Այսօր 12:02Հյուսիսային Կորեան հերքել է իր զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը |armenpress.am|
Այսօր 11:18Կանոնակարգի վավերացմամբ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարող գործընթացին. ՀՀԿ

Այսօր 11:18