Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար: Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: [ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |arm.sputniknews.ru|

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն
«ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ»,- ասված է միության հայտարարության մեջ։

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն «ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ»,- ասված է միության հայտարարության մեջ։

Ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա է այցելել։ Անկարայում նրան ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդվում է, որ Էրդողանի և Ռյուտեի հանդիպման ժամանակ ակնկալվում է քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ներկա իրավիճակը։ |factor.am|

 ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վայր դնելու որոշումը: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է Աղազարյանը: Պատգամավորը չի պատասխանել իր հրաժարականի վերաբերյալ այլ հարցերի: |tert.am|

 Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժություններ են սկսել: Ըստ իրանական IRNA-ի՝ զորավարժության նպատակն է կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ |civilnet.am|

 Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով ծայրահեղ աջ Կալին Ջորջեսկուն և վարչապետ Մարչել Չոլակուն գրեթե հավասար ձայներ են հավաքել: Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու թեկնածուները կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը անցկացվելու է դեկտեմբերի 8-ին։ Ըստ Կենտրոնական ընտրական բյուրոյի՝ ձայների 96%-ի հաշվարկի արդյունքներով Ջորջեսկուն ստանում է ձայների 22%-ը, իսկ Չոլակուն՝ 20%-ը։ BBC-ն նշում է, որ Ջորջեսկուի ցուցաբերած արդյունքները բավական մեծ անակնկալի են բերել բոլորին. նա որևէ կուսակցության չի պատկանում և իր ընտրարշավը հիմնականում անցկացրել է TikTok սոցիալական հարթակում։ Ռումինիայում նախագահը հիմնականում խորհրդանշական դեր ունի, բայց զգալի ազդեցություն ունի արտաքին քաղաքականության հարցում և վերահսկում է երկրի պաշտպանական ծախսերը։ |armenpress.am|

 Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ անձը կրակ է բացել Իսրայելի դեսպանատան մոտ։ Նա վիրավորել է երեք ոստիկանի, որից հետո սպանվել է ոստիկանների կողմից։ Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործության հնարավոր հանցակիցների։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շրջափակված է։ Իշխանությունները մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը մինչև ոստիկանական գործողությունների ավարտը: |azatutyun.am|

Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու: Հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որը կհավաքի ձայների կեսից ավելին։ Եթե ոչ ոք չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որտեղ հաղթելու համար պետք է հավաքել պարզ մեծամասնություն։ |factor.am|

Վրաստանի ՆԳՆ-ն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին և առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ զերծ մնալ անօրինական գործողություններից։ Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։ Վրաստանի ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ |azatutyun.am|

Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
 |1lurer.am|

Թուրքիայում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|

22:33 - 25 նոյեմբերի, 2024
Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
 |arm.sputniknews.ru|

Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար |arm.sputniknews.ru|

22:07 - 25 նոյեմբերի, 2024
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու չի առաջադրվի |aliq.ge|

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահի թեկնածու չի առաջադրվի |aliq.ge|

21:40 - 25 նոյեմբերի, 2024
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը

 |factor.am|

Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը |factor.am|

21:10 - 25 նոյեմբերի, 2024
Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն

20:50 - 25 նոյեմբերի, 2024
Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա |1lurer.am|

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա |1lurer.am|

20:37 - 25 նոյեմբերի, 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է  Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

20:06 - 25 նոյեմբերի, 2024
Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել
 |hetq.am|

Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել |hetq.am|

19:50 - 25 նոյեմբերի, 2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

19:48 - 25 նոյեմբերի, 2024
Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

19:40 - 25 նոյեմբերի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Հայաստանի կարիքներից բխող գիտություն․ ԱԺ-ում քննարկվեց անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում գիտության և տեխնոլոգիաների դերը

Ինչո՞ւ Հայաստանում գերատեսչությունները չունեն պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ սահմանելու կարողություններ, արդյո՞ք գիտական արդյունքը չափելու միակ միջոցը պիտի լինեն միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունները, ինչո՞ւ չի հրապարակվում գիտության ռազմավարությունը․ Ազգային ժողովում (ԱԺ) կառավարության և գիտական համայնքի ներկայացուցիչները նոյեմբերի 19-ին փորձում էին ստանալ այս հարցերի պատասխանները։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հակոբ Արշակյանը և Սիսակ Գաբրիելյանը «Գիտուժ» նախաձեռնության հետ կազմակերպել էին «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում։ Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հակոբ Արշակյանը Քննարկման կազմակերպման առիթներից էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը, որը լրամշակումների տևական փուլից հետո շրջանառության մեջ է դրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Այս նախագծով, հիշեցնենք, առաջարկվում են բարձրագույն կրթության և գիտության համակարգերի մի շարք արմատական փոփոխություններ, այդ թվում՝ բուհերի խոշորացում, գիտական կազմակերպությունների ինտեգրում բուհերի կազմում, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) դերի փոփոխություն։ Նախագծում առանձին կետով կարգավորվում են նաև ստեղծվելիք ակադեմիական քաղաքին վերաբերող հարցերը (նախագծի մանրամասները կարող եք կարդալ այստեղ)։   Պետությունը՝ խնդիրներ սահմանող ԱԺ-ում կազմակերպված քննարման մի զգալի հատված նվիրված էր, այսպես կոչված, պետական պատվերին․ քննարկման մասնակիցները փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող է կառավարությունը վերհանել պետության կարիքներից բխող գիտական խնդիրներ և դրանք պատվիրակել գիտնականներին։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդանը նշեց, որ 2021-ին իրենց նախաձեռնության առաջ քաշած գլխավոր պահանջներից էր գիտության ֆինանսավորման ավելացումը, ինչը տեղի ունեցավ։ Նա շեշտեց՝ իրականացվել են ու շարունակում են իրականացվել դրական այլ փոփոխություններ ևս, ինչպիսին է, օրինակ, վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը, որի աշխատանքային խմբերը հավաքագրում ու կառավարությանն են ներկայացնում Հայաստանի համար կարևոր գիտական խնդիրներ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամի խոսքով, սակայն, այս փոփոխությունները տեղի են ունենում պետական կարիքներց բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ռազմավարությունների բացակայության պայմաններում։ Տիգրան Շահվերդյանը «Անտեսվում է պետության՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատուի դերը՝ ելնելով պետության մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Բազմաթիվ երկրների փորձի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այստեղ լուրջ բաց կա։ Հայաստանի պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների պատվիրատու պետական համակարգում։ Այս բացերն են բերում նաև նրան, որ չարդարացված սպասումներ են ձևավորում գոյություն ունեցող գերատեսչություններից, հատկապես ԿԳՄՍ նախարարությունից։ Սակայն գոյություն ունեցող գերատեսչությունները, առանձին վերցրած, չունեն բավարար լիազորություններ պետական ԳՀՓՄ պատվերի ֆունկցիան ամբողջապես իրականացնելու համար»,- նշեց նա։  Տիգրան Շահվերդյանը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորման մեծ մասն ուղղվում է հիմնարար հետազոտություններին, և ԳՀՓՄ բյուջեն դրա փոքր մասն է կազմում։ Ի հակադություն՝ նա բերեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների օրինակը, որտեղ կիրառական հետազոտություններն ու  փորձարարական մշակումները կազմում են ծախսերի կեսից ավելին։  Տիգրան Շահվերդյանը ներկայացրեց, թե այս խնդիրների լուծմանն ուղղված ինչ առաջարկներ ունի «Գիտուժ» նախաձեռնությունը․ անհապաղ ձևավորել պետական ԳՀՓՄ պատվիրատու մարմին հստակ լիազորություններով, մշակել պետական ԳՀՓՄ և նորարության համապարփակ ռազմավարություն՝ ուղղված երկրի անվտանգային և տնտեսական մարտահրավերների լուծմանը, հաշվի առնելով, որ պետական ԳՀՓՄ պատվերի համակարգը դեռ ձևավորման փուլում է, պետական ԳՀՓՄ կատարողների համակարգի փոփոխություններն իրականացնել ավելի կշռադատված ձևով։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց՝ խոսակցությունը պետք է սկսել ոչ թե նոր մարմին ստեղծելուց, այլ նրանից, թե ինչ խնդիրներ պետք է լուծել և ինչպես։ Նա հիշեցրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակում տարբեր նախարարություններ հավաքագրում են  իրենց խնդիրներն ու փոխանցում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ դրանք որպես հետազոտական թեմաներ ձևակերպելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանը «Մենք սովորաբար կարծում ենք, որ մեր խնդիրները կլուծվեն եթե ունենանք հերթական մարմինը, որն ունի այսինչ գործառույթները։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մարմինները կարող են ստեղծվել, բայց խնդիրները կշարունակեն չլուծվել։ Երբ պետական գերատեսչությունները պետք է ներկայացնեն այն հարցերը, որոնց ուսումնասիրությունը կարևոր է, որ իրենք առաջ գնան, օրինակ, ջրային ոլորտում, հողերի օգտագործման կամ ցանկացած այլ բնագավառում, մենք կարող ենք տեսնել այդ խնդիրները ձևակերպելու տարրական կարողության խնդիր։ Ես տեսնում եմ լրջագույն խնդիր, որ մենք ունենանք ավելի համալիր մոտեցում կարողությունների զարգացման տեսանկյունից, որպեսզի նախևառաջ կարողանանք հարցերն ու խնդիրները ճիշտ ձևակերպել, իսկ այնուհետև ընտրել՝ այս խնդիրներից որոնք պետք է դառնան առաջնահերթ և ընդգրկվեն պետության ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում»,- ասաց նախարարը։ Տիգրան Շահվերդյանը նշեց` կարևոր է ունենալ մարմին, որը կգործի նախարարություններից դուրս, և որը կունենա առանձին բյուջե ու լիազորություններ։ «Մեծ երկրների փորձը ցույց է տալիս, որ նրանք կարողանում են ամեն մի գերատեսչության մեջ ձևավորել խնդիրները ամբողջական ձևակերպելու, նաև պատվիրելու կարողությունները։ Սակայն ավելի փոքր երկրներում, որոնք հնարավորություն չունեն բոլոր գերատեսչություններում այդպիսի կարողություն ձևավորվելու, սովորաբար ստեղծվում են մեկ կամ ավելի մարմիններ, որոնք, քանի որ պետք է ամբողջական նայեն պետական խնդիրներին, գտնվում են գերատեսչություններից դուրս։ ․․․․ Մենք անիրատեսական ենք համարել [Հայաստանի] բոլոր գերատեսչություններում ձևավորել այդպիսի կարողություններ, հետևաբար պետք է լինի մասնագիտական որևէ կառույց, որն ունենա համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ և հզորություններ»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱ) կազմում գործող Ռազմարդյունաբերության կոմիտեի մասին՝ հարցնելով, թե ինչու Կոմիտեն չի կարողանում ձևակերպել ոլորտի կարիքները, որոնք գիտնականները կարող են լուծել, և ինչու են հետազոտությունների նախաձեռնությունները գալիս ներքևից՝ գիտնականներից։ Սեյրան Մինասյանը նաև խոսեց հետազոտությունների ֆինանսավորման նպատակային ծրագրերի մասին, որոնք ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունն էր իրականացնում, իսկ այժմ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տիրույթում են։  Սեյրան Մինասյանը «Ինչո՞ւ Էկոնոմիկայի նախարարությունը չէր ձևակերպում այդ նպատակները, արդյո՞ք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հիմա ձևակերպելու է հստակ նպատակներ, թե ինչ է պետք մեր երկրին, որ մենք էլ դրանով զբաղվենք։ Բացի դրանից՝ Գիտությունների ազգային ակադեմիան էլ, կարծում եմ, մեծ պոտենցիալ ունի անվտանգության և տնտեսության զարգացման հարցում մեր երկրին անհրաժեշտ խնդիրները ձևակերպելու և նպատակային ծրագրեր, թեմաներ հայտարարելու։ Կարծում եմ՝ այս չորս կառույցները արդեն կան և պետք է աշխատեն։ Հիմա այդ կառույցները կան, ինչ-որ մասով թերի է արվում, ասում են՝ եկեք նոր կառույց ստեղծենք։ Այդ դեպքում ավելանալո՞ւ է այն մարդկանց ու մասնագետների թիվը, որոնք ի վիճակի են ձևակերպել պետական պատվերը, այդ վերլուծությունն անել»,- հարցրեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ի պատասխան նշեց՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն այժմ նոր ղեկավար ունի, վերջերս էլ ոլորտը կարգավորող նոր օրենք է ընդունվել՝ հույս հայտնելով, որ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով խնդիրներ ձևակերպելու։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն էլ կարծիք հայտնեց, որ աշխարհում բարդ խնդիրներ ձևակերպում են ոչ միայն պետությունները, այլև մասնավոր հատվածում գործող մեծ ընկերությունները։ Նա նշեց, որ խնդիրներ ձևակերպելու կարողությունները մեծապես կապված են տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Սիսակ Գաբրիելյանը և Հակոբ Արշակյանը Հակոբ Արշակյանը խնդրին անդրադարձավ նաև պատմական համատեքստի տեսանկյունից՝ նշելով՝ Հայաստանի անկախ պատմության ընթացքում գիտության համար խնդիրներ չեն ձևակերպվել այն պատճառով, որ անկախությունից առաջ այդ խնդիրները ձևակերպվել են ոչ թե Հայաստանում, այլ Խորհրդային Միությունում։  «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գիտության համար խնդիրներ սահմանելու կարողություններ չի ձևավորել, նրանից չէ, որ ունեցել է, կորսվել է. նա չի էլ ունեցել դա իր ֆունկցիաների մեջ։ Խնդիր դնել, խնդիրը իրագործել, տանել դեպի տնտեսության զարգացում․․․ Այս ամբողջը Խորհրդային Միության պետական համակարգում է արվել։ Եղել են գիտական կառույցներ, գիտաարտադրական, արտադրական միավորումներ։ Այդ ամբողջ համակարգը ժառանգելով՝ մենք երևի թե, բացի գիտության և մի փոքր էլ գիտաարտադրական կտորից, ոչնչացրել ենք»,- ասաց պատգամավորը։ Հակոբ Արշակյանը, որ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, խոսեց նաև 2023-ին ստեղծված այս խորհրդի աշխատանքների մասին՝ նշելով, թե իրենք ինչ մարտահրավերների են բախվել։ Պատգամավորի խոսքով խորհրդի աշխատանքային խմբերում գիտնականներն ու ձեռներեցներն արդեն մի քանի ուղղություններ են առանձնացրել, որոնց ուղղությամբ առաջարկել են աշխատանքներ իրականացնել, սակայն ընթացքում պարզ է դարձել, որ կարիք կա այդ ամենը «թարգմանելու և ձևակերպելու պետական կառավարչական ու բյուջետավորման ծրագրերի լեզվով»։ Նա նշեց` այդ հարցում կարողությունների խնդիր կա, որն էլ փորձում են լուծել։ Էկոնոմիկայի նախարարության Գիտելիքահենք տնտեսության վարչության պետ Նուշիկ Պերոսյանն էլ հայտնեց, որ իրենց նախարարությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում տեխնոլոգիաների առևտրայնացմանը և մտավոր սեփականությանը վերաբերող խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նրա խոսքով կան և՛ ֆինանսական, և՛ ենթակառուցվածքային բացեր, ու նախարարությունը ռազմավարություն է մշակում, ինչպես նաև նախատեսում է նոր կառույց ստեղծել, որը կզբաղվի այդ թվում վերը նշված հարցերով։ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտություների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը խոսեց այն խնդրի մասին, որ հանրությունն ու կառավարությունն այնքան էլ բաց չեն գիտնականների առաջարկած լուծումներն ընդունելու հարցում։  «Երբ տնտեսվարողին ասում ես՝ կարող ենք սխեմա մշակել, որն, օրինակ, կբարձրացնի կովի կաթնատվությունը, պատասխանը լինում է՝ մեր կովերը էդպես էլ են կթվում։ Գիտության պրոդուկտը նաև այն գիտելիքն է, որը կարող ես ներդնել պետական հարցերում, և երբ պատկան մարմիններին առաջարկում ես, ասում են՝ շատ լավ է, բայց չեն պատվիրում գիտությանը, ստեղծում են մի ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ, որը փորձում է գիտական գործառույթներ վերցնել իր վրա։ ․․․․ Գիտնականների լեզուն էլ շատ հաճախ անհասկանալի է բոլորի համար։ Մենք չունենք այդ օղակը, որը կմարսի գիտության արդյունքները, կտա հասարակության տարբեր խմբերին, և հակառակը՝ կմարսի եղած խնդիրները և կտա պետությանը»,- ասաց Լիլիթ Սահակյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց՝ գիտության հանդեպ վերաբերմունքի և քննարկված շատ խնդիրների պատճառների հարցում կարևոր անելիք ունեն հասարակագիտական հետազոտութոյունները։ «Մենք հասարակագիտական բավարար վերլուծություն չունենք հանրային զարգացման խնդիրների և դրանցում գիտության մասնակցության մասին։ Եթե ասում եք, որ մեր ընկերությունները գիտելիքը չեն ընդունում և գերադասում են այլ եղանակներով աշխատել, եթե բազմաթիվ խնդիրներ ենք առաջ քաշում, որոնք հանրության ու գիտության հարաբերության հարցեր են, այստեղ է հենց կարևոր հասարակագիտական վերլուծությունը, որը, ցավոք սրտի, չկա»,- ասաց նախարարը։   Ինչպե՞ս չափել գիտության արդյունքները Ազգային ժողովում քննարկվող թեմաներից մեկն էլ Հայաստանի համար գիտական առաջնահերթ ուղղությունների սահմանումն ու գիտական արդյունքների գնահատումն էր։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ գիտնականի արդյունավետ լինելը գնահատվում է հիմնականում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներով։ Նա հորդորեց, որ գնահատումը նաև այլ բաղադրիչներ ունենա։ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ բացատրեց, թե ինչու են տպագրությունները գնահատման հիմնական չափանիշը։ «[Միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունը] նշանակում է, որ գիտնականն ի վիճակի է ուսումնասիրել առկա ժամանակակից գրականությունը, միջազգային գիտելիքի մեջ վեր անել գիտական խնդիրներ, ձևակերպել այդ խնդիրը, գտնել լուծումներ, ձևակերպել իր լուծումները, կատարել փորձը, ստանալ արդյունքները, ձևակերպել իր եզրակացությունները, ուղարկել համապատասխան պարբերականներ, ստանալ գրախոսություն, այսինքն՝ քննադատություն, քննադատության համապատասխան՝ շտկել, արձագանքել այդ քննադատությանը, ըստ այդմ վերադարձնել շտկումներն ու տպագրել [գիտական հոդված]»,- ասաց նա։ Սարգիս Հայոցյանը Սարգիս Հայոցյանի կարծիքով գիտությունից դեպի կիրառելի հետազոտություններ ու մշակումներ թռիչքը սովորաբար շատ բացառիկ դեպքերում է տեղի ունենում։ Նրա խոսքով մինչև տնտեսությանն օգուտ տալը գիտությունը ճանապարհի ունի անցնելու, և այդ ճանապարհին կարևոր է միջազգայնորեն մրցունակ գիտությամբ զբաղվելը։ «Եթե դու չունես այդ «մեդալը», որ ի վիճակի ես այդ ամենն անելու, մեծ հարց է առաջանում, թե արդյո՞ք ի վիճակի ես մշակումներ անելու, արդյո՞ք այն, ինչը ներկայացնում ես որպես մշակում, մշակումներ են, թե՞ ուղղակի հայտնի տեխնոլոգիաների կիրառում կամ հայտնի ինչ-որ բանի անալոգ, որը սովորաբար պետք է ավելի վատը լինի, քանի որ գիտելիք դրված չէ այնտեղ»,- ասաց նա։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն էլ հակադարձեց, որ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրությունների թվի ավելացումը չպիտի լինի ինքնանպատակ։ «Մենք տպագրությունները համարում ենք անհրաժեշտ գործիք որակի չափման համար, բայց ինչի՞ որակ, ի՞նչ համակարգ, ի՞նչ կարողություններ ենք ուզում ստանալ։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը կարող է մեր երկրի խնդիրները լուծել, և համակարգ, որտեղից կարող են դուրս գալ ավելացված արժեքով պրոդուկտներ, որոնք կարող ենք և՛ ներսում օգտագործել, և՛ արտահանել, բայց առաջին  հերթին մեր երկրի խնդիրները լուծել։ Եթե մենք ի սկզբանե չենք գալիս այդ գլխավոր նպատակից, սկսում ենք կենտրոնանալ երկրորդական ենթանպատակների վրա։ Ոչ մի երկիր, եթե պատմությունը ուսումնասիրեք, այդպես հարցին չի մոտեցել։ Նրանք երկար փորձել են ինչ-որ լուծումներ ստանալ իրենց խնդիրներին, հետո ինչ-որ մի պահի հասկացել են, որ եթե համակարգի մեջ ձևավորեն այսպիսի կոմպոնենտ, որտեղ մարդիկ ազատ են հետազոտելու և նոր գիտելիք ստեղծելու, հետո դա ինչ-որ ձևով կիրառելու, կարող են հաճախ շատ ավելի արդյունավետ լուծումներ ստանալ։ Բայց հակառակը չի՛ եղել, որ ասեն՝ եկեք սկսենք մեր բյուջեի 90%–ը  ծախսել ֆունդամենտալ հետզոտությունների վրա, շատ տպագրություններ ունենալ, հետո մի օր կտեսնենք, թե այս մարդիկ ինչ խնդիր կարող են լուծել»,- ասաց նա։ Տիգրան Շահվերդյանը շեշտեց, որ պետք է հասկանալ, թե որ ուղղություններով հետազոտություններն են կարևոր Հայաստանի համար, և դրանց  առաջնահերթություն տալ, այդ ուղղություններում կարողություններ ու ենթակառուցվածքներ ձևավորել։  «Մենք հենց առաջինն էինք, որ ասեցինք՝ այս պահին պետք է ավելացնել ֆինանսավորումը, որովհետև կան ծրագրեր, որոնք հարկավոր է հենց այս պահին իրագործել։ Բայց արդեն 3 տարի է անցել, և մենք շարունակում ենք խոսել միայն դրա մասին։ Ինչ-որ մի պահի հարց է առաջանալու շատ մարդկանց, մասնավորապես՝ քաղաքացիների մոտ, թե ինչու ենք այսպես շարունակում։ Եթե այս պահից մենք սկսենք մտածել, թե որ խնդիրներն ենք ուզում լուծել, ինչ ուղղություններ ենք ուզում զարգացնել, ռեսուրսները գնահատենք, ռազմավարություններ կազմենք, պետական համակարգում բացերը լրացնենք, գոնե ասենք` սպասեք, մենք այդ գործը անում ենք․․․ Բայց ախր չենք էլ անում․ շարունակում ենք խոսել այն մասին, որ մի օր, երբ ունենանք լավ զարգացած կարողություններ, 12 հազար գիտնականներ, որոնք շատ լավ տպագրվում են, այդ ժամանակ նոր կկարողանանք խնդիր լուծել»,- նշեց նա։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանն էլ շեշտեց անվտանգային ուղղություններում սեփական տեխնոլոգիաների մշակման կարևորությունը։  «Հակառակ պարագայում մենք ընկնում ենք էլ ավելի մեծ կախվածության մեջ արտաքին ուժերից։ Անվտանգություն ասելով՝ մենք պետք է հասկանանք լայն սպեկտր․ դա միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, սննդային անվտանգությունն է, գաղափարական պայքարի, էներգետիկ անվտանգությունը։ ․․․․ Կան ոլորտներ, որտեղ առաջնայնությունը պետք է տրվի սեփական տեխնոլոգիաների գեներացիային, և այդ ոլորտների նշումը, այդ ոլորտների առաջնահերթ ֆինանսավորումը, դրանց զարգացման համար մեխանիզմների ստեղծումը պետք է հանդիսանա ընդհանուր մտահոգության առարկա»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը։   Ինչո՞ւ է ուշանում գիտության ռազմավարությունը ԱԺ-ում քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ գիտության զարգացման ռազմավարությանը, որը դեռևս չի հրապարակվել։ Նա հիշեցրեց, որ ռազմավարությունը պատրաստ էր դեռ 2021-ին և այն ժամանակ չհրապարակվեց լիազորող նորմի բացակայության պատճառով, իսկ այժմ վերանայման փուլում է։ «Ինչ-որ առումով լավ է, որ մինչև այս պահը դեռևս ռազմավարությունը ներկայացված չէ քննարկման, որովհետև այն բոլոր աշխատանքները, որ արվել են, բերում են մեզ հաջորդ փուլի իմաստավորման իրավիճակի, երբ որ մենք պետք է հասկանանք, թե այս ամենից հետո որոնք են մեր հաջորդ փուլի թիրախները։ Վարձատրությունը բարձրացրինք, պետական ֆինանսավորումն ավելացրինք, կիրառական հետազոտությունների, այլ ուղղություններով դրամաշնորհային նոր ծրագրեր ներդրեցինք, և պետք է հասկանալ՝ ինչպես ենք առաջ շարժվում, որ թիրախներն են դառնում մեզ համար կարևոր»,- ասաց նախաարը։ Ժաննա Անդրեասյանը նշեց՝ գիտության ռազմավարությոնը կլինի 2025-30 թթ․ համար՝ այդպիսով համահունչ դառնալով «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրին» ու ակադեմիական քաղաքի կառուցմանը։ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հարցրեց, թե ինչու են առաջինը հրապարակվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, իսկ գիտության ռազմավարությունը հաջորդելու է  այդ փաստաթղթերին։  «Եթե չեմ սխալվում, ընդունված պրակտիկան հակառակն է․ լինում է հայեցակարգ՝ ընդհանուր փոփոխությունների վերաբերյալ, դրանից հետո ռազմավարություն, օրենք, հետո  ենթակառուցվածքների վերաբերյալ աշխատանքներ»,- նշեց Արսեն Առաքելյանը։ Ժաննա Անդրեասյանն էլ պատասխանեց՝ ռազմավարություն եղել է՝ «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը», որով սահմանվել են բուհերի խոշորացումն ու  գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորումը։ Նախարարը նաև նշեց՝ չնայած գիտության զարգացման ռազմավարությունը չի հրապարակվել, գոյություն ունի Կառավարության ծրագիրը, որտեղ ներկայացված են գիտությանը վերաբերող անելիքները։ Նշենք, սակայն, որ կառավարության ծրագիրն ընդունվել է դեռևս 2021-ի ամռանը, և այնտեղ սահմանված թիրախներում նախատեսվում էր ոչ թե գիտական կազմակերպությունների միավորումը բուհերին, այլ կազմակերպությունների խոշորացմամբ գիտական նոր կենտրոնների ստեղծումը։ Իսկ ակադեմիական քաղաքի ստեղծումը, գիտական կազմակերպությունների՝ բուհերին միավորումը նախատեսված են «Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրով»՝ բարձրագույն կրթության համար սահմանված թիրախների համատեքստում (գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆիլմում)։  Ազգային ժողովում կազմակերպված քննարկումն, այսպիսով, ավելի շատ հարցեր առաջացրեց, քան հարցերի պատասխանեց։ Այս պահին ԿԳՄՍ նախարարությունը առաջարկների հավաքման ու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերջնական լրամշակման փուլում է, որից հետո նախագիծը կքննարկվի կառավարությունում։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Loading...